Գյանջան ռմբակոծելու հրաման ես չեմ տվել․ Արայիկ Հարությունյանը՝ Բաքվի դատարանում

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ԼՂ-ի  ղեկավարների ու  տարբեր այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պետական մեղադրողների հարցերին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատասխանելով Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Տուգայ Ռահիմլիի հարցերին՝ Հարությունյանը նշել է, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բոլոր նիստերին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։

Նա ասել է, որ «Հայաստան» հիմնադրամը զբաղվել է բարեգործական նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի  տարածքում: «Հիմնադրամը ենթակառուցվածքային նախագծեր է իրականացրել Ղարաբաղում: Այն զբաղվել է դպրոցների, մանկապարտեզների կառուցմամբ, ինչպես նաև այլ բարեգործական նախաձեռնություններով», – հավելել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամի համար միջոցները կանխիկ չեն  հավաքագրվել, այլ բոլոր փոխանցումները կատարվել են բանկերի միջոցով:

Հարությունյանը նշել է, որ կարևոր չէ՝ հիմնադրամի նախագծերն իրականացնող կապալառուները Հայաստանից էին, թե՝ Արցախից. «Աշխատանքներն իրականացրել են նրանք, ովքեր հաղթել են մրցույթներում»։

Նա նաև նշել է,  որ Հայաստանի և Արցախի միջև հիմնական տրանսպորտային կապը ապահովվել է հիմնադրամի միջոցներով կառուցված երկու մայրուղիներով՝ Երևան-Գորիս- Ստեփանակերտ և Երևան-Վարդենիս-Ստեփանակերտ։

«Հարավային ուղղությամբ նույնպես ճանապարհներ կային, բայց դրանք հիմնականում  գրունտային ճանապարհներ էին և այդքան լայնորեն չէին օգտագործվում»,-ասել է Հարությունյանը՝ նշելով, որ գլխավոր ճանապարհներով տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի սահմանափակումներ չկային։ Սակայն որոշ տարածքներում որոշակի սահմանափակումներ կային։

«Օրինակ՝ սահմանափակումներ կային փայտանյութի արտահանման վրա։ Սանիտարական ոլորտում վերահսկողության միջոցառումներ էին ձեռնարկվում, բայց մյուս տարածքներում հատուկ սահմանափակումներ չկային», – ասել է նա՝ հավելելով, թե այդ ճանապարհներով ռազմական տեխնիկայի տեղափոխման վրա որևէ սահմանափակում չկար։

Հարությունյանի խոսքով՝ հիմնադրամի միջոցները չեն օգտագործվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա ասել է, որ պատերազմի ընթացքում և հաջորդող օրերին հավաքագրվել են զգալի քանակությամբ միջոցներ՝ ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար. «Այս բոլոր միջոցները հավաքագրվել են բնակարանաշինության համար»։

Նա ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո հավաքագրված միջոցներով սկսվել է մի քանի բնակավայրերի շինարարություն, իրականացվել է  ասֆալտապատում,  աակայն, տների շինարարությունը, ըստ նրա, մնացել է անավարտ։

Նա նաև հաստատել է, իբրև թե «Սիրիայից և Լիբանանից եկած մարդկանց անօրինական բնակեցման փաստը» Արցախի տարածքներում: Հաղորդվել է, որ Ադրբեջանին սահմանակից շրջաններում՝ Գորիսում և Կապանում բնակվող Հայաստանի քաղաքացիներից ոմանք ժամանակավոր տեղափոխվել են Զանգելանի, Գուբադլիի և Լաչինի շրջաններ և «անօրինական կերպով բնակություն» հաստատել։

«Որովհետև այս տարածքներում գործունեության մեծ հնարավորություններ կային, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Վերաբնակեցված անձինք հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով։ Դուք գիտեք Սյունիքի մարզի աշխարհագրությունը։ Այնտեղ գյուղատնտեսության լայն հնարավորություններ չկան։ Սակայն Զանգելանի, Գուբադլիի և Լաչինի շրջաններում այս տարածքում ավելի շատ հնարավորություններ կային»,-ասել է Հարությունյանը՝ նշելով, որ այլ երկրներից եկածների համեմատ հայաստանցիներին հատուկ չեն խրախուսել հաստատվել. «Մենք նրանց չենք խանգարել։ Նրանք իրենք են ընտրել, թե որտեղ են ուզում ապրել և ինչ են ուզում անել»։

Նա նաև ասել է, որ Լաչինի և Քարվաճառի շրջաններում հետագայում բնակություն են հաստատել նաև հայեր․«Սա ավելի ուշ էր։ Նախկինում Լաչինի շրջանում հայեր չէին ապրում։ Ինչքան ես գիտեմ, նույն իրավիճակն էր նաև Քարվաճառի շրջանում»։

Հարությունյանը հայտնել է, որ Ջեբրայիլի շրջանում կառուցվել է Առաջամուղ անունով բնակավայր, որը բաղկացած է մոտ 30 տնից. «Այս տների կառուցումը ֆինանսավորվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից: Աղավնոյի տները կառուցվել են «Արի» հիմնադրամի կողմից։

Նա նշել է, որ Քարվաճառում ստեղծվել է «Սիդնեյ» անունով բնակավայր, որտեղ շուրջ 25 տան կառուցումը ֆինանսավորվել է Ավստրալիայի  հայ սփյուռքի կողմից։

Հարությունյանը ասել է, որ Արցախի բյուջեի ձևավորման  համար Հայաստանի բյուջեից ամեն տարի միջոցներ են հատկացվել «անտոկոս վարկի» տեսքով, սակայն նա հերքել է մասնակցությունը  բանակի ֆինանսավորմանը. «Բանակը ֆինանսավորվել է առանձին։ Մենք չենք մասնակցել բանակի հարցերին»:

Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է Արցախի բանկային համակարգին վերաբերվող հարցերին։ Այնուհետև գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևըհարցեր է ուղղել Frank Muller Group, Vallex Group, «Золотая звезда» և Base Metals ընկերությունների մասով, որոնք մտնում են Vallex Group-ի կազմում  և, ըստ ադրբեջանական կողմի, իբր, «ապօրինի գործունեություն են ծավալել» Արցախի տարածքներում։

Հարությունյանը նշել է, որ այս ընկերությունները գործել են 2008 թվականից։

«Base Metals-ը գործունեություն է ծավալել հանքարդյունաբերության ոլորտում։ Նրանց գործունեությունը հիմնականում կապված է եղել Դրմբոնի ոսկու հանքավայրի շահագործման հետ և ընդգրկել է 2008-ից 2013 թվականները»,-ասել է նա։

Նշելով, որ Base Metals-ը Արցախի տարածքներում գործող ամենամեծ ընկերությունն էր, նա  հավելել է. «Այն ուներ մոտ 1500 աշխատակից։ Ընկերությունը վճարում էր 25-30 միլիոն դոլարի հարկեր։ Ընկերության տնօրենը Արթուր Մկրտումյանն էր, իսկ սեփականատերը՝ Վալերի Մեժլումյանը»։

Հարությունյանը նշել է, որ «Золотая звезда» ընկերությունը Զանգելանի շրջանի Վեջնելի ոսկու հանքում ներդրել է ավելի քան 30 միլիոն դոլար, սակայն նախագիծն անհաջող է եղել։

Պատասխանելով «Ղարաբաղ-Տելեկոմ»-ին վերաբերող հարցերին՝ նա նշել է, որ ընկերության սեփականատերը Լիբանանի քաղաքացի է, ընկերությունը գործել է 2001-2002 թվականներից մինչև 2023 թվականը, իսկ 2008 թվականից ի վեր տարեկան միջինը 4-5 միլիոն դոլար հարկ է վճարել։ Նրա խոսքով՝ այս ընկերությունը եղել է Արցախի խոշորագույն հարկատուն։

Դատավարության ընթացքում ուսումնասիրվել են Հարությունյանի նախագահության տարիների փաստաթղթեր և նրան հարցեր են ուղղվել այդ կապակցությամբ: Փաստաթղթերից մեկի համաձայն՝ Հարությունյանն, իբր, հրաման է տվել հարվածել Գյանջա քաղաքին։

Մեղադրողի հարցերին պատասխանելով՝ նա նշել է, որ ինքը չի տվել Գյանջա քաղաքը ռմբակոծելու հրաման. «Ես նման լիազորություն չեմ ունեցել»։ Նա, իբր, նշել է, թե Արցախի բանակը ՀՀ զինված ուժերի զինված կազմավորում էր.

«Չկար ինքնուրույն գործելու լիազորություն: Այս ստորաբաժանումն իրավունք չուներ մեզ հնազանդվելու, մեր հրահանգները կատարելու»,-ասել է Հարությունյանը։

Նա նշել, որ ընդհանուր առմամբ, Արցախի բանակի զինանոցում բացակայում էին ավերիչ ուժի զենքեր («Սմերչ», «Տոչկա-Ու» և այլն ). «Ես չեմ իմացել,  թե որ ստորաբաժանումներն են դրանք կոնկրետ իրականացրել: Եվ ես լսել եմ այստեղ նավթատարների ռմբակոծության մասին»:

Դատարանը դիտարկել է նաև «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ից և այլ կապակցված կազմակերպություններից ստացված արձանագրությունները, իբր թե,  «ինքնաթիռների թռիչքները խոչընդոտելու», ինչպես նաև Ստեփանակերտում և Իվանյանում ազդանշանը խլացնող սարքավորումներով, անօդաչու թռչող սարքերի ազդանշանը խլացնող համակարգերով և այլ միջոցներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման և ստուգման, ինչպես նաև դրանց ուսումնասիրության վերաբերյալ։

Պետական ​​ մեղադրող Վյուսալ Աբդուլաևը հիշեցրել է Հարությունյանին «Ադրբեջանի կողմից իր տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո շինարարական աշխատանքների ընթացքում այդ հողերում զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին և հարցեր է ուղղել նրան այս կապակցությամբ»։ «Մեր կողմից իրականացված շինարարական աշխատանքների ծավալը մի  քանի տոկոսն էր կազմում այն ​​ամենի, ինչ այժմ անում է Ադրբեջանը։ Ահա թե ինչու մենք չենք գտել (գերեզմաններ)»,- ասել է Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի փոխվարչապետները, նախարարները և պատգամավորներն այցելել են Արցախ։ Նա հիշատակել է Արարատ Միրզոյանին, Սուրեն Պապիկյանին և այլոց։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 30-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի