Իրանը հրթիռներ է արձակել Կատարում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ. ԶԼՄ

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Իրանը հրթիռներ է արձակել Կատարում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ականատեսներն ու տեղական լրատվամիջոցները։ Համացանցում հրապարակվում են հնարավոր արձակումների առաջին կադրերը: Axios-ի լրագրող Բարաքի Դավիդը X-ի միկրոբլոգում գրել է․ «Իսրայելցի պաշտոնյան ինձ տեղեկացրել է, որ Իրանը 6 հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ»։

BBC-ի տվյալներով՝ հարվածի տակ կարող էր հայտնվել կոալիցիայի օդային գործողությունների բազան Ալ Ուդեյդում։ Ռազմակայանը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, սակայն այնտեղ տեղակայված են նաև այլ երկրների զինվորականներ:

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հավաստիացրել է, որ Թեհրանի գործողությունները «սպառնալիք կամ վտանգ չեն ներկայացնում բարեկամ և եղբայրական Կատարի Պետության և նրա ժողովրդի համար»:

Ավելի վաղ Կատարը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես փակում է օդային տարածքը: ԱՄԷ-ն և Բահրեյնը ևս փակել են իրենց օդային տարածքները:

ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա հրթիռային հարձակումը։ Իրանական MEHR գործակալությունը հայտնել էր, որ հրթիռների քանակը, որոնցով Իրանը հարվածել է Կատարի ամերիկյան ռազմակայանին, համապատասխանում է այն ռումբերի թվին, որոնք ԱՄՆ-ն նետել է Իրանի վրա: