Արդյոք Թեհրանը հասցրել է հարստացված ուրանը ավելի ապահով վայր տեղափոխել․FT-ի անդրադարձը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մինչ Իսրայելն ու ԱՄՆ-ն գնահատում են իրենց հարվածների ազդեցությունը, բաց է մնում առանցքային հարցը. արդյո՞ք Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է, թե՞ հարստացված ուրանը թաքցվել է ավելի փոքր, գաղտնի թաքստոցներում, որոնք ավելի դժվար է հայտնաբերել։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ պատասխանը մեծ մասամբ կախված է մինչև 60% հարստացված 408 կիլոգրամ ուրանի ճակատագրից, որը մոտ է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակին:

Լրատվամիջոցը մեջբերում է ԱՄՆ  պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը, որը խոստովանել է, որ «մի քանի օր ոչ ոք հաստատ չի իմանա»է արդյոք Իրանը փորձել է տեղափոխել բարձր հարստացված ուրանը։ Նա հավելել է, որ կասկածում է, որ «նրանք այն տեղափոխել են. հիմա գրեթե անհնար է որևէ բան տեղափոխել»։

«Հենց որ բեռնատարը սկսում է շարժվել, իսրայելցիները նկատում են այն, նշան բռնում և ոչնչացնում», – CBS-ին ասել էր նա։

Այնուամենայնիվ, իրանական ռեժիմի ներսում FT-ի աղբյուրը նշել է, որ «շատ միամիտ կլինի հարստացված ուրան պահել այդ վայրերում (նկատի ունենալով Ֆորդոն, Սպահանը և Նաթանզը)», հավելելով. «Ուրանը չի վնասվել»։

Սիմա Շայնը, Իրանի գծով Մոսադի նախկին մասնագետը, ասել է, որ վստահ է՝ Իրանը տեղափոխել է հարստացված նյութը։

«Նրանք ինչ-որ տեղ բավարար քանակությամբ հարստացված ուրան ունեն, և նրանք տեղափոխել են մի քանի առաջադեմ ցենտրիֆուգներ, որպեսզի մի օր կարողանան միջուկային սարք կառուցել», – ասել է նա՝ հավելելով․ «Ծրագիրը լիովին չի ոչնչացվել՝ անկախ նրանից, թե ինչ է ասում ԱՄՆ-ն»։

Իսրայելցի մի պաշտոնյա էլ լրատվամիջոցին ասել է, որ Թեհրանը, հավանաբար, գաղտնի կերպով տեղափոխել է իր միջուկային պաշարների առնվազն մի մասը։ Սակայն նա հավելել է, որ Իսրայելի կողմից անցյալ շաբաթ առնվազն 11 իրանցի միջուկային գիտնականների սպանությունից հետո ռեժիմը դժվարություններ կունենա «արդյունավետ, մանրանկարչական միջուկային զենք» ստեղծելու հարցում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային երեք օբյեկտի՝ Ֆորդոյի, Սպահանի, Նաթանզի: B-2 ռմբակոծիչները լեռան տակ տեղակայված Ֆորդոյի գործարանի վրա 13.6 տոննա կշռող բունկերային ռումբեր են նետել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի