Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Իրանին հետագա քայլեր չձեռնարկել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել Իրանին չձեռնարկել հետագա գործողություններ, որոնք կարող են «ապակայունացնել» Մերձավոր Արևելքը, փոխանցում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ իրենք «հաստատ ու հետևողականորեն հայտնել են, որ Իրանն իրավունք չունի ունենալու միջուկային զենք» և որ իրենք սատարում են Իսրայելի անվտանգությունը։

«Մեր նպատակն է մնում կանխել Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը»,-նշվում է հայտարարության մեջ։

Երկրների առաջնորդները կոչ են անում Իրանին «ներգրավվել բանակցություններում», նպատակ ունենալով կնքել մի համաձայնագիր, որը «կլուծի նրա միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները»։

«Մենք պատրաստ ենք մեր ներդրումը բերել այդ նպատակին հասնելու համար՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ»,-նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: