Իսրայելը հարվածել է Իրանի չորս շրջաններում գտնվող ռազմական օբյեկտների

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կիրակի օրը՝ հունիսի 22-ին, հարվածներ է հասցրել Իրանի չորս շրջաններում գտնվող հրթիռային և անօդաչու սարքերի օբյեկտներին՝ Սպահան, Բուշեր, Ահվազ և Յազդ քաղաքներում, ինչպես հայտնել են իսրայելական զինվորականները։

Ընդհանուր առմամբ, Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 30 կործանիչներ հարձակվել են Իրանի տարածքում գտնվող տասնյակ ռազմական թիրախների վրա՝ արձակելով ավելի քան 60 ռազմամթերք, ասվում է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության մեջ։ Հարվածի ենթարկված օբյեկտների թվում է նաև «Իմամ Հուսեյն» հրամանատարական կենտրոնը Եզդի շրջանում, որտեղ պահվում երկար հեռահարության հրթիռներ։ Իսրայելի զինվորականների պնդմամբ՝ այդ կենտրոնից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 60 հրթիռ։

Իսրայելի օդային գործողությունների վարչության ղեկավար Գիլադ Կեյնանի խոսքերով՝ սա մինչ այժմ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ամենահեռու թիրախն է Իրանում՝ գտնվելով Իսրայելից 2200 կմ հեռավորության վրա։

Սպահանում, Բուշերում և Ահվազում հարվածները հասցվել են ռազմական օբյեկտների, որոնք ներգրավված են հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության մեջ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի «Երրորդ բրիգադի» հրամանատարական կենտրոնին և դրա մոտ գտնվող անօդաչու սարքերի պահեստին, նշվում է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: