Փոխանցված մարմիններից 20-ը Ուկրաինայի ԶՈՒ կազմում չեն եղել. Զելենսկի

Լուրեր

22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
Բոլորը

Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել 20 զոհված զինվորների, որոնք, պարզվում է, ռուսներ են, DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք, անշուշտ, ցանկանում ենք վերադարձնել մեր բոլոր զինվորներին և մեր հերոսների մարմինները։ Բայց մենք հաստատ չենք ուզում ռուսներին վերադարձնել պարզապես քանակի համար»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը լրագրողներին ցուցադրել է ռուսական անձնագրերը, որոնք, նրա խոսքով, հայտնաբերվել են փոխանակման ժամանակ փոխանցված մարմինների հետ միասին:

Возможно, это изображение чемодан и текст

695,000 ռուս զինվորականներ կռվում են Ուկրաինայի տարածքում, հայտնել է Զելենսկին։ ՌԴ ԶՈՒ զորքերի մի մասը կենտրոնացած է նաև Կուրսկի և Բելգորոդի ուղղություններում։ Նրա խոսքով ՝ օրվա ընթացքում Ռուսաստանի բանակը հարձակման է գնում մինչև 200 անգամ։ Մինչև 4 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերը նույնպես փորձում են ներխուժել Դնեպրոպետրովսկի մարզ, բայց առայժմ անհաջող, ասել է Զելենսկին:

AFP գործակալությունը գրում է, որ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Գերմանիայի և Չեխիայի ընկերություններին Ռուսաստանին պաշտպանական արդյունաբերության մեջ օգտագործվող բաղադրիչներ մատակարարելու համար:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել։