Հունգարիան Իրանից իր դեսպանատունն է տեղափոխել է Ադրբեջան, Բուլղարիան էլ՝ դեսպանատան անձնակազմին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հունգարիան իր քաղաքացիներին Իրանից տարհանել է Ադրբեջան և ժամանակավորապես Թեհրանից այստեղ  է տեղափոխել իր դեսպանատունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մերձավոր Արևելքում մարտական ​​գործողությունները սրվում են, ուստի Իրանում բնակվող մի քանի հունգարացի քաղաքացիներ խնդրել են մեզ դուրս բերել իրենց այնտեղից», – ասել է Սիյարտոն։

Նա նշել  է, որ դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվել Իրանից և ժամանակավորապես տեղավորվել Ադրբեջանում։

«Դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, ընդհանուր առմամբ տասնհինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ, մեկնել են Ադրբեջան, ուստի Թեհրանում դեսպանատան աշխատանքը ժամանակավորապես կիրականացվի այնտեղից մինչև անվտանգության պայմանների բարելավումը», – ասել է Սիյարտոն։

Բուլղարիան փակել է իր դեսպանատունը Իրանում և տարհանել է դիվանագիտական ​​անձնակազմին ու նրանց ընտանիքներին Ադրբեջան՝ Թեհրանի և Իսրայելի միջև աճող լարվածության պատճառով։

Այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը։

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսրայելը խորհուրդ է տվել բնակիչներին լքել Թեհրանի երրորդ շրջանը։ Հենց այս շրջանի մոտակայքում էր գտնվում Բուլղարիայի դեսպանատունը։

«Մեր դեսպանատունը գտնվում է այս շրջանի մոտակայքում, և մենք որոշել ենք, որ մեր դիվանագետները կլքեն երկիրը։ Դեսպանատունը կշարունակի աշխատել Բաքվից», – հայտարարել է Ժելյազկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի