Սիրիայում խորհրդային արտադրության քիմիական զենք են օգտագործել. Human Rights Watch
Քաղաքականություն
02.05.2017 | 15:12Human Rights Watch-ը Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին նոր տվյալներ է հրապարակել:
Զեկույցի համաձայն՝ Իդլիբի շրջանում հնարավոր է խորհրդային արտադրության ավիառումբեր ե օգտագործվել, որոնք նախատեսված են զարինի կիրառմամբ քիմիական հարձակումներ իրականացնելու համար:
Նշվում է, որ Խան-Շեյխուն քաղաքում արված լուսանկարները վկայում են, որ այնտեղ օգտագործվել են ХАБ-250 կամ ХАБ-500 ավիացիոն ռումբեր: Զինամթերքի բեկորների վրա երևում է կանաչ մակնշում, որը դրվում է քիմիական զենքի վրա: