Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ․ վարչապետի խոսնակ

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետը երեկ լրագրողերի հետ զրույցում էր պաշտոնապես հաստատել, որ հունիսի  20-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա։

Նա, սակայն, այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չէր հայտնել։ 

«Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,- ասել էր Փաշինյանը։ 

Թուրքական կողմը երեկ հաստատել էր այցի մասին տեղեկությունը՝ նշելով, որ Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում։  Այսօր Թուրքիա է մեկնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Նշենք, որ այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չէր բացառել, որ Անկարայում կարող է Փաշինյան-Էրդողան-Ալիև եռակողմ հանդիպում լինել։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Ըստ  պաշտոնական հաղորդագրության՝  երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ 

Մայիսի 16-ին էլ երկու երկրների ղեկավարները զրույց էին ունեցել Տիրանայում։ Անցած տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի էր ունեցել  Փաշինյանի և Էրդողանի ևս մեկ հանդիպում:

Փաշինյանը 2023-ի հունիսին այցելել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Մանյա Պողոսյան