Փաշինյանը Թուրքիա է մեկնում Էրդողանի հրավերով․ հայտնի է օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս՝ հունիսի 20-ին, մեկնելու է Թուրքիա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այս տեղեկությունն այսօր հաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե այցն ինչպիսի՞ բնույթի է՝ աշխատանքայի՞ն, թե պաշտոնական։

«Բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ՝ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- ասել է Սիմոնյանը՝ պնդելով, որ կարող են քննարկվել բոլոր հնարավոր հարցերը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, ռեգիոնալ ապաշրջափակումը, ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքումը։ Սիմոնյանը չի կարծում, որ ճիշտ է Թուրքիան միջնորդ անվանել՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ «Հայաստանն ու Ադրբեջանը եթե որևէ երկրում, այդ թվում՝ ոչ տարածաշրջանային․․․ եթե որևէ մայրաքաղաքում խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից»։ ԱԺ նախագահն ասել է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը միասին են ավարտին հասցրել նախագծի համաձայնեցումը, և երկու կողմը միասին կորոշեն՝ որտեղ կնքել պայմանագիր։