Իսրայելի ՊՆ ղեկավարը Իրանի հոգևոր առաջնորդին «վախկոտ» է անվանել

Լուրեր

29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «պատասխանատվության կենթարկվի» իր «ռազմական հանցագործությունների» համար։ «Իրանցի վախկոտ բռնապետը նստած է ամրացված բունկերի խորքում և դիտավորյալ հարձակումներ է իրականացնում Իսրայելի հիվանդանոցների և բնակելի շենքերի վրա»,- ասել է նա՝ հայտարարելով․ «Սրանք ամենավատ տեսակի պատերազմական հանցագործություններ են, և Խամենեին պատասխանատվություն կկրի իր հանցագործությունների համար»։

Կացը նաև հայտարարել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն «հրահանգել են Իսրայելի պաշտպանության բանակին  ինտենսիվացնել հարվածները Իրանում ռազմավարական թիրախների և Թեհրանում կառավարության հետ կապված թիրախների դեմ՝ Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու և այաթոլլայի ռեժիմը անկայունացնելու համար»։

«Մենք Թեհրանի բռնապետներին կստիպենք վճարել ամբողջ գինը»,- X-ի իր միկրոբլոգում  գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական հիվանադոցին ու մի շարք քաղաքներին հասցված հարվածներից հետո։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում Իրանի հրթիռային հարձակման հետևանքով 65 մարդ է վիրավորվել։ Իսրայելի Ազգային բժշկական ծառայության տվյալներով՝ երեք մարդ, այդ թվում՝ 80-ամյա մի տղամարդ, գտնվում է ծանր վիճակում։  Սորոկա հիվանդանոցին հրթիռի հարվածից վիրավորվել է առնվազն 32 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի