ԱՄՆ-ն ավելացնում է կործանիչների և նավերի քանակը Մերձավոր Արևելքում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներ և ռազմանավեր է տեղափոխում Մերձավոր Արևելք Իսրայելը Իրանի հարձակումներից պաշտպանելու համար, գրում է France 24-ը։

Ըստ պարբերականի՝ Թրամփի սոցցանցերում արված գրառումները, որոնցում նա ասում է, որ Իրանի նկատմամբ իր համբերությունը «սպառվում է», բարձրացրել են ԱՄՆ ներգրավվածության խորացման հնարավորությունը, հնարավոր է՝ օգտագործվի նրա բունկերները պայթեցնող ռումբը՝ լեռներում խորը գետնի տակ կառուցված իրանական միջուկային օբյեկտին հարվածելու համար։

Իսրայելը չունի Ֆորդոյի հարստացման գործարանը ոչնչացնելու համար անհրաժեշտ զինամթերքը կամ դրանք տեղափոխելու համար անհրաժեշտ ինքնաթիռները։ Այնինչ Միացյալ Նահանգներն ունի այդպիսիք։

Aurora Intel խումբը հայտարարել է, որ ԱՄՆ օդուժը լրացուցիչ լիցքավորման ինքնաթիռներ և կործանիչներ է տեղակայել Եվրոպայի ռազմավարական վայրերում, այդ թվում՝ Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Հունաստանում։

ԱՄՆ կործանիչները պարեկում են Մերձավոր Արևելքի երկինքը՝ անձնակազմին և օբյեկտներին պաշտպանելու համար, իսկ տարածաշրջանում գտնվող բազաները գտնվում են բարձր պատրաստականության վիճակում ։ Ամերիկյան ռազմանավերը նույնպես խոցում են Իսրայելին ուղղված իրանական բալիստիկ հրթիռները, իսկ USS The Sullivans-ը և USS Arleigh Burke-ը հարվածներ են հասցրել շաբաթվա վերջին։

Այս շաբաթ «Սալիվանս» նավերին Արևելյան Միջերկրական ծովում միացել է USS Thomas Hudner ավիակիրը։ Պաշտոնյայի խոսքով՝ USS Carl Vinson ավիակիրը գտնվում է Արաբական ծովում՝ իր հարվածային խմբում ներառված չորս ռազմանավերի հետ միասին։ Նրանք չեն մասնակցում Իսրայելի պաշտպանությանը։  Դրանք տեղակայված են Օմանի և Պարսից ծոցերի երկայնքով գտնվող ամերիկյան զորքերի և բազաների անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Մերձավոր Արևելքում սովորաբար տեղակայված է մոտ 30,000 զինվոր, իսկ այժմ տարածաշրջանում գտնվում է մոտ 40,000 զինվոր։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի