Բաքուն դատապարտել է Վլադիմիր Սոլովյովին «Արցախ» տեղանունն օգտագործելու համար և սպասում է ներողության

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDİA) հայտարարություն է տարածել Վլադիմիր Սոլովյովի՝ Ռուսաստանի պետական ​​«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակված վերջին հաղորդման կապակցությամբ։ «Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, իրեն բնորոշ կողմնակալությամբ և հիստերիկ վարքագծով կրկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի պետական ​​«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային հաղորդման ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հաղորդավարը, «պաշտպանելով իր մտերիմ ընկերոջը՝ հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանին», որը ձերբակալվել էր Հայաստանում իրավապահ մարմինների կողմից, մի քանի անգամ օգտագործել է «Արցախ» արտահայտությունը, մեղադրել է Հայաստանի իշխանություններին «Արցախը հանձնելու» մեջ, ինչպես նաև ուղիղ եթերում դիմելով հայ ժողովրդին՝ ասել է, որ ապագայում նրան սպասվում է «Արցախի ճակատագիրը»։

Գործակալությունը նշում է, թե «իրական պատմական փաստերը խեղաթյուրելով, մոտ անցյալում տեղի ունեցած գործընթացների նկատմամբ կողմնակալ լինելով՝ Վլադիմիր Սոլովյովը միշտ էլ չարություն և ատելություն է տածել Ադրբեջանի նկատմամբ, այդ վերաբերմունքը հստակ դրսևորվել է նրա ելույթներում» ։

«Նման ապակառուցողական հայտարարությունների հայտնվելը Ռուսաստանի պետական ​​հեռուստաալիքի եթերում անհանգստություն է առաջացնում, անընդունելի է համարվում մեր ժողովրդի համար և լիովին հակասում է մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և այս հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Մենք անընդունելի ենք համարում ու խստորեն դատապարտում ատելության այս դրսևորումը, որը անհամատեղելի է լրագրողական էթիկայի և բարոյական արժեքների հետ և սպասում ներողության»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Սոլովյովի հաղորդումը բուռն հակազդեցություն էր առաջացրել ՀՀ-ում՝ թեմային այսօր անդրադարձ էր կատարվել նաև ԱԺ-ում։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի