«ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն անդառնալի վնաս կպատճառի նրանց»․Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով

Լուրեր

10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրան գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հեռուստասատեսային ուղերձում հայտարարել է, որ «իրանական ժողովուրդը կկանգնի պարտադրված պատերազմի դեմ, ինչպես կկանգնի պարտադրված խաղաղության դեմ և չի հանձնվի որևէ մեկին պարտադրանքի առջև», փոխանցում է IRNA գործակալությունը։

Նա նաև անդրադարձել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

«Իրանը, իրանական ազգը և նրա պատմությունը ճանաչող խելացի մարդիկ երբեք չեն խոսի այս ազգի հետ սպառնալիքի լեզվով, քանի որ իրանական ազգը չի հանձնվի, և ամերիկացիները պետք է իմանան, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անդառնալի վնաս կպատճառի նրանց»,-ասել է Խամենեին։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերահսկողություն է հաստատել Իրանի երկնքի նկատմամբ ու նշել, որ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում, այսպես կոչված, «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։ Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե առայժմ՝ ո՛չ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», – ասել էր ԱՄՆ նախագահը`մեկ այլ գրառմամբ  հավելելով. «Անվերապահ կապիտուլյացիա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի