«Անվերապահ կապիտուլյացիա»․ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկում է Իրանի երկինքը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերահսկողություն է հաստատել Իրանի երկնքի նկատմամբ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մենք այժմ ունենք Իրանի երկնքի լիակատար և ամբողջական վերահսկողություն։ Իրանն ուներ լավ պաշտպանական սարքավորումներ, և դրանք բավականին շատ էին, բայց դրանք չեն կարող համեմատվել Ամերիկայում նախագծված և արտադրվածի հետ հետ։ Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան հին ու բարի ԱՄՆ-ն», -գրել է նա։

Թրամփը նաև նշել է, որ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։ Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե առայժմ՝ ոչ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», – ասել է ԱՄՆ նախագահը`մեկ այլ գրառմամբ նշելով.

«Անվերապահ կապիտուլյացիա»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր առավոտյան բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարող է արժանանալ «Սադամ Հուսեյնի նման ճակատագրի»։

Նախօրեին էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, Ալի Խամենեիի սպանությունը «կավարտի հակամարտությունը» երկու երկրների միջև։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի