Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանում ցենտրիֆուգների արտադրության օբյեկտին և զենքի գործարաններին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել  է, որ գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող ուրանի ցենտրիֆուգների արտադրության օբյեկտներին և զենքի գործարաններին։ Զինվորականները հայտնում են, որ գիշերային գործողություններին մասնակցել է ավելի քան 50 ինքնաթիռ։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության կայանն օգտագործվել է Իրանի կողմից՝ միջուկային զենք մշակելու նպատակով ուրանի հարստացման ծավալն ու տեմպը ընդլայնելու համար։

Նշվում է, որ հարձակման ենթարկվածն գործարանների թվում է եղել հումքի և բաղադրիչների արտադրամաս, որը «իրանական ռեժիմը օգտագործում է Իսրայելի ուղղությամբ արձակվող «երկիր-երկիր» դասի հրթիռների հավաքման համար, ինչպես նաև ինքնաթիռներ խոցելու համար նախատեսված «երկիր-օդ» դասի հրթիռների համար համակարգեր և բաղադրիչներ է արտադրում»։

BBC—ի հաղորդմամբ՝ Թեհրանի մոտ գտնվող հրթիռային գործարանից բացի, իսրայելական ինքնաթիռները հարվածել են նաև Թեհրանի արևելյան ծայրամասում գտնվող Իմամ Հուսեյնի անվան ռազմական համալսարանին։ Այս համալսարանը, ըստ բաց աղբյուրների, պատրաստում է անձնակազմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։

Հիշեցնենք, որ Իրանն էլ իր հերթին է հարվածներ հասցրել Իսրայելին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել  է, որ Թեհրանը ուղերձ է հղել «Իսրայելի ռեժիմի հովանավոր Միացյալ Նահանգներին»՝ նոր, առաջադեմ հրթիռով իսրայելական թիրախներին հարվածելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի