Չինաստանը նաև ՀՀ-ն է դիտարկում որպես Իրանից իր քաղաքացիների տարանման ճանապարհ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Չինաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իսրայելից և Իրանից: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեսպանատներն ու հյուպատոսությունները օգնել են տարհանվել փորձողներին մարտերի սկսվելուց ի վեր, չնայած մանրամասներ չի տրամադրել, թե ինչ ջանքեր են գործադրվում։

Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները կապի մեջ են Իրանի, Իսրայելի և տարբեր կողմերի հետ՝ հրադադարը խթանելու համար: Երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այդ երկրի  արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ջյակունը։

«Չինաստանը կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին, մասնավորապես այն երկրներին, որոնք հատուկ ազդեցություն ունեն Իսրայելի վրա, կրել իրենց պատասխանատվությունը, անհապաղ միջոցներ ձեռնարկել լարված իրավիճակը հանդարտեցնելու և հակամարտության սրումն ու տարածումը կանխելու համար», – ասել է Գուոն՝ առանց որևէ երկիր անվանելու։

Վերջին օրերին Իսրայելում և Իրանում Չինաստանի դեսպանատները բազմաթիվ նախազգուշացումներ են տարածել չինացի քաղաքացիներին՝ անվտանգության միջոցառումները ուժեղացնելու և զարգացումները ուշադիր հետևելու համար։

Իսրայելի դեպքում ծանուցման մեջ թվարկված են մի քանի ցամաքային անցակետեր, բայց խորհուրդ է տրվում Չինաստանի քաղաքացիներին լքել երկիրը Հորդանանով։

Իրանում Չինաստանի դեսպանատունը նմանատիպ տարհանման ծանուցում է տարածել իր պաշտոնական WeChat էջում։ Նշվում է, որ Իրանի օդային տարածքը դեռևս փակ է, և կա ռիսկ, որ Իրանի ցամաքային սահմանային անցակետերը նույնպես կփակվեն մոտ ապագայում։

Ծանուցման մեջ թվարկված են Թուրքիա, Հայաստան և Թուրքմենստան մուտք գործելու սահմանային կետերը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն էլ երեքշաբթի օրը կոչ է արել իսրայելա-իրանական հակամարտության լարվածության հասնել  «հնարավորինս շուտ», փոխանցում է չինական «Սինխուա» լրատվական գործակալությունը։

«Բոլոր կողմերը պետք է աշխատեն հակամարտության լարվածության թուլացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ», – ասել է նա Ղազախստանում Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի