Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ Ուիթկոֆ-Արաղչի հանդիպման անցկացման հնարավորությունը․ Axios

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հանդիպման հնարավորությունը։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով տեղեկացված չորս աղբյուրի։ Այս շաբաթ ակնկալվող հանդիպման նպատակը կլինի քննարկել դիվանագիտական ​​նախաձեռնություն, որը վերաբերում է միջուկային համաձայնագրին և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտին։ Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն չկա։

«Այս շաբաթ իրանցիների հետ հանդիպումը քննարկվում է», – հաստատել է ԱՄՆ պաշտոնյան։  Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը Ֆորդոյում Իրանի ստորգետնյա հարստացման օբյեկտը ոչնչացնելու պայթեցնող սարքերը համարում է Իրանին համաձայնության  ստիպելու հիմնական լծակը։ Բունկերների պայթեցման վերաբերյալ որոշումը որակելով «շրջադարձային կետ», պաշտոնյան նշել է, որ Թրամփը «մտածում է գործարքների և ազդեցության տեսանկյունից, և դա ազդեցության լծակ է»։

«Նրանք իսկապես ուզում են խոսել։ Բայց մենք չգիտենք՝ «արդյո՞ք նրանք լիովին ծնկի են եկել, որպեսզի հասկանան, որ երկիր ունենալու համար նրանք պետք է խոսեն»։ Եվ ենթադրելով, որ նրանք կհասնեն դրան, կա՞ արդյոք որևէ աստիճանի հարստացում, որը թույլ տաք նրանց ունենալ»,- շարունակել է բարձրաստիճան պաշտոնյան։

Թրամփը մինչ օրս հրաժարվել է անմիջականորեն մասնակցել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներին, սակայն նա հստակ հայտարարել է, որ պետք է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը այս կամ այն ​​կերպ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրան դրդում է միանալ պատերազմին և ռմբակոծել Ֆորդոն։ Թրամփը շարունակում է պնդել, որ հավատում է, որ կարող է գործարք կնքել՝ հատկապես հաշվի առնելով Իրանի թույլ բանակցային դիրքը։

Պարբերականն արձանագրում է, որ Թրամփը ցնցել էր Մերձավոր Արևելքը երկուշաբթի երեկոյան Truth Social-ում արված գրառմամբ, որում կոչ էր արել Իրանի քաղաքացիներին անհապաղ լքել Թեհրանը։ Կարճ ժամանակ անց Թրամփը ժամանակից շուտ լքել էր Կանադան, որտեղ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը։ Այս երկու քայլերը, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրությունները հանգեցրել էին քննարկումների, թե  ԱՄՆ-ն ներգրավվել է պատերազմին։ Սպիտակ տան խոսնակը հերքել է հաղորդումները:

«Ամերիկյան ուժերը պահպանում են իրենց պաշտպանական դիրքը, և դա չի փոխվել։Մենք կպաշտպանենք ամերիկյան շահերը», – գրել է նա X-ում։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն էլ կրկնել է այդ ուղերձը Fox News-ին տված հարցազրույցում և ընդգծել, որ Թրամփը դեռևս ձգտում է համաձայնության: «Նախագահ Թրամփը հույս ունի, որ խաղաղություն կլինի», – ասել է նա։

Աղբյուրները հայտնել են, որ Թրամփի վարչակազմը հանդիպման առաջարկը քննարկել է Իրանի հետ երկուշաբթի օրը։

«Մենք հեռախոսով ենք խոսում, բայց ավելի լավ է անձամբ խոսել»,- ասել է Թրամփը G7-ի գագաթնաժողովի ժամանակ։

Թրամփը հույս  է հայտնել, որ Իրանը կհամաձայնի գործարք կնքել։ «Կարծում եմ՝ համաձայնագիրը կստորագրվի։ Կարծում եմ՝ Իրանը հիմարություն է անում, որ այն չի ստորագրում»,- ասել էր նա։

Գագաթնաժողովի ընթացքում Թրամփը մյուս առաջնորդների հետ քննարկել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին  լրագրողներին ասել է  Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ «Ամերիկացիները առաջարկ են արել հանդիպել իրանցիների հետ։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին միջազգային լրատվամիջոցները, իրենց աղբյուրները վկայակոչելով հայտնել էին, որ Իրանը ձգտում է բանակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ,  դադարեցնել ռազմական գործողությունները և դիմել է Պարսից ծոցի երկրներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի