Իրանը ձգտում է բանակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և դադարեցնել ռազմական գործողությունները. Թեհրանը դիմել է Պարսից ծոցի երկրներին․ WSJ

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Իրանը հրատապ ազդանշան է տալիս, որ ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել իր միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները՝ արաբական միջնորդների միջոցով ազդանշաններ ուղարկելով Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին, փոխանցում է France 24-ը։

Ըստ հրապարակման՝ պաշտոնյաները հայտնում են, թե Թեհրանն արաբ պաշտոնյաներին ասել է, որ նրանք բաց կլինեն բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի միանում ռազմական գործողություններին։
Նրանք նաև ուղերձներ են հղել Իսրայելին՝ նշելով, որ բռնությունը զսպելը երկու կողմերի շահերից է բխում։

Բացի այդ, Թեհրանը խնդրել է Կատարին, Սաուդյան Արաբիային և Օմանին ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ Իսրայելի վրա իր ազդեցությունն օգտագործելու և Իրանի հետ անհապաղ հրադադար կնքելու համաձայնության գալու համար՝ միջուկային բանակցություններում Թեհրանի ճկունության դիմաց, Reuters-ին հայտնել են երկու իրանական և երեք տարածաշրջանային աղբյուր։

Պարսից ծոցի առաջնորդները և նրանց բարձրաստիճան դիվանագետներն ամբողջ շաբաթավերջին հեռախոսազրույցներ են ունեցել՝ միմյանց, Թեհրանի, Վաշինգտոնի և այլ երկրների հետ՝ փորձելով խուսափել հակամարտության ընդլայնումից։

Իրանական աղբյուրներից մեկը հայտնել է, որ Իրանը պատրաստ է ճկուն լինել միջուկային բանակցություններում, եթե հրադադար կնքվի։

Պարսից ծոցի երկրները խորապես մտահոգված են, որ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Reuters-ին ասել է կառավարության պաշտոնյաներին մոտ կանգնած Պարսից ծոցի աղբյուրը։ Նա նշել է, որ Կատարը, Օմանը և Սաուդյան Արաբիան դիմել են Վաշինգտոնին՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ համաձայնվելու հրադադարի և Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

Սպիտակ տունը և ԱՄՆ Պետքարտուղարությունն անմիջապես չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի