Իրանը հերթական հրթիռային համազարկն է տվել Իսրայելին

Լուրեր

08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
Բոլորը

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին ։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Իր հերթին Mehr գործակալությունը տեղեկացրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը  համակցված հարված են հասցնում հրեական պետության տարածքին՝ տասնյակ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Իսրայելի դեմ Իրանի հարվածների նոր ալիքը կշարունակվի մինչև լուսաբաց։ Այս մասին տեղեկացնում է NourNews-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։

Իրանի զինված ուժերը Իսրայելին հասցված հարվածների ընթացքում կարողացել են ոչնչացնել հեռահար գործողության շառավղով իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ հարվածը հասցվել է անտեսանելի անօդաչուների օգնությամբ։

Թեհրանում հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում Իսրայելի ռազմաօդային ուժերի հերթական հարձակումը, որը սկսվել է Իրանի կողմից հրեական պետության ուղղությամբ հրթիռների արձակումից անմիջապես հետո: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի երկնքում կրկին պայթյուններ են գրանցվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի կողմից երկուշաբթի Թեհրանի հյուսիսում գտնվող Իրանի պետական ​​հեռարձակողի վրա հարձակում է իրականացվել՝ քաղաքացիներին մոտակա տարածքները լքելու կոչ անելուց հետո։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել էր  «Ապստամբող առյուծ» գործողությունը, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան հարված էր հասցրել։ Երկու կողմերն էլ հայտնել էին այդ հարձակումների հետևանքով զոհվածների և տուժածների մասին։