Ընդդիմությունը չի կարողանում մեկտեղել ստորագրությունները. ի՞նչն է խանգարում «Հայաստան» խմբակցությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
10.04.2026 | 20:10
Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շուրջ մեկ շաբաթ չեն կարողանում մեկտեղել իրենց ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ձևաթղթի տակ: Ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում «Հայաստան» խմբակցությանը ստորագրել նույն ձևաթղթի տակ՝ հարցրինք Իշխան Սաղաթելյանին, որը մեր հարցին հարցով պատասխանեց։

«Իսկ ի՞նչն է խանգարում, որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ»,- ասաց Սաղաթելյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններն առանձին են, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորինը՝ առանձին մեկ այլ թղթի վրա։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է՝ «Հայաստան» խմբակցության ստորագրություններն առնչություն չունեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ։

«Տարբերությունը հետևյալում է՝ առկա է ձևաթուղթ, հստակ թեկնածուով, որի տակ ստորագրել են «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, ուրիշ տեղում արված ստորագրությունները որևէ կապ չունեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ»,- պարզաբանեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 34 ստորագրություն ունեն, որպեսզի նախագիծը խորհրդարան հասնի, հարկավոր է 36 ստորագրություն։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ընդդիմադիր երկու խմբակցություններն օրերս բանակցում էին ՀՅԴ գրասենյակում։ Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այդ քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղիղ հարցրել են՝ պակասող երկու ստորագրությունները կա՞ն, և ստացել են բացասական պատասխան։ Բացի այդ, «Պատիվ ունեմ»-ից նաև ասել են, որ եթե անգամ այդ երկու ստորագրությունն էլ լինի, այս փուլում խորհրդարան մուտք չեն անելու, քանի դեռ չունեն նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ 54 ստորագրությունները։

Ըստ Սաղաթելյանի՝ քննարկման ընթացքում իրենք ասել են, որ 28 ստորագրություններ կան, բայց դրանք հրապարակելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Սաղաթելյանի խոսքով՝ այդ խոսակցության պահին խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքում հրապարակել է «Պատիվ ունեմ»-ի 6 ստորագրությունները, բայց իրենք անգամ ձևաթուղթը չեն տեսել։ Հետո սկսվել են քննարկումներ, թե «Հայաստան» խմբակցությունը չի ստորագրում, քանի որ քրեական վարույթները կաշկանդում են։ Նույն օրը երեկոյան «Հայաստան» խմբակցությունն այդ խոսակցությունները, այսպես ասած, փակելու համար հրապարակեց 28 ստորագրությունները, որոնք ոչ թե շարունակում են «Պատիվ ունեմ»-ի 6 ստորագրությունները, այլ առանձին թղթի վրա են:

Մամիջանյանը բացատրում է՝ այդ օրը ստորագրությունները հրապարակել են հստակ պատճառով, թե ինչ պատճառի մասին է խոսքը՝ խմբակցության ղեկավարն այս պահին փակագծերը բացել չի ցանկանում։ Բայց ի պատասխան Իշխան Սաղաթելյանի հայտարարությունների՝ ևս մեկ անգամ ընգծում է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն արդեն սկսվել է։ Իշխան Սաղաթելյանն էլ հարցնում է՝ այսպե՞ս են ուզում հաջողության հասնել։

«Պատիվ ունեմ»-ը մտավախությո՞ւն ունի, որ երբ լինեն բավարար թվով ստորագրություններ, «Հայաստան» խմբակցությունն իր 28 ստորագրությունները կտեղափոխի նույն ձևաթղթի տակ։ Մամիջանյանն ասում է՝ ոչ թե կտեղափոխի, այլ կստորագրի․ նրա խոսքով՝ իմփիչմենթի համար «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրություն այս պահին գոյություն չունի։ Իշխան Սաղաթելյանն էլ կարծիք հայտնեց, որ այս ամենը գուցե այլ նպատակ է հետապնդում․ թե ինչ նկատի ունի՝ հրաժարվեց ասել։ Ընդգծեց՝ որևէ մեկին չվստահելու առիթներ չեն տվել, ոչ էլ այս ընթացքում հետ են կանգնել իրենց խոսքերից։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառեց, որ իրենց թիմից որևէ մեկը կարող է միանալ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Բացառեց նաև, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիսի քաղաքապետ, հանրապետական Դավիթ Համբարձումյանին: 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարել է, որ իրենք չեն ձգտում իշխանության, իրենց նպատակը իշխանափոխությունն է: Նա նաև հայտնել է, որ իմպիչմենթի գործընթացի շուրջ ինքն ու Քոչարյանն անձամբ չեն բանակցել:

Հայկ Մամիջանյանն այսօր վստահեցրեց՝ փողոցային պայքարի աշխատանքներ տարվում են, բայց ժամկետների մասին հրապարակային խոսել չեն պատրաստվում։

Մանրամասները՝ տեսանյութերը:

Արփի Հակոբյան