Նեթանյահուն հայտարարել է, թե Խամենեիի սպանությունը վերջ կդնի Իրան-Իսրայել հակամարտությանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը «կավարտի հակամարտությունը» երկու երկրների միջև, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ լուրերի, նրան կոչ է արել չանել դա։

«Դա չի սրելու հակամարտությունը, այլ վերջ է դնելու հակամարտությանը»,- ABC News-ի թղթակից Ջոնաթան Կարլին տված հարցազրույցում ասել է Նեթանյահուն`պնդելով, որ Խամենեին«նման է ժամանակակից Հիտլերին»։

Նեթանյահուն ասել է, որ իր երկիրն «անում է այն, ինչ անհրաժեշտ է», երբ նրան հարցրել են, թե արդյոք Իսրայելը կթիրախավորի Խամենեիին՝ նշելով, որ Իրանի կառավարությունը, ենթադրաբար, ծրագրել էր սպանել  Թրամփին և իրեն։

Հիշեցնենք, որ նախօրեին Reuters-ը, երկու ամերիկացի պաշտոնյայի վկայակոչելով, հայտնել էր, որ  վերջին օրերին Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա։

«Իրանցիները սպանե՞լ են մեկ ամերիկացու։ Ո՛չ։ Մինչև նրանք դա չանեն, մենք նույնիսկ չենք խոսի քաղաքական ղեկավարությանը հետապնդելու մասին»,- անանուն մնալու պայմանով ասել էր ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ աղբյուրների՝ իսրայելցիները հայտարարել են, որ իրենք ունեն Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդին սպանելու տարբերակ, սակայն Թրամփը մերժել է այդ ծրագիրը։ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին էլ ասել էր, որ «Reuters-ի հաղորդումն այն մասին, որ ԱՄՆ-ը վետո է դրել Ալի Խամենեիի սպանության վրա, կեղծիք է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի