Իրանի խորհրդարանը օրինագիծ է պատրաստում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի խորհրդարանականներն օրինագիծ են պատրաստում, որը կարող է Թեհրանին դրդել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ վերահաստատելով Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը միջուկային զենքի մշակման դեմ, գրում է Reuters-ը։

«Վերջին զարգացումների լույսի ներքո մենք կկայացնենք համապատասխան որոշում։ Կառավարությունը պետք է կիրառի խորհրդարանի օրինագծերը, բայց նման առաջարկը նոր է պատրաստվում, և մենք հետագա փուլերում կհամակարգենք այն խորհրդարանի հետ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մամուլի ասուլիսում պատասխանելով Թեհրանի կողմից Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորության մասին հարցին։

Իրանի կողմից 1970 թվականին վավերացված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT) երկրներին երաշխավորում է քաղաքացիական միջուկային էներգիա արտադրելու իրավունք՝ նրանցից պահանջելով հրաժարվել ատոմային զենքից և համագործակցել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։

Իրանը միշտ պնդել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը խախտում է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի պարտավորությունները։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ այսօր կրկին հայտարարել է, որ միջուկային զենքը հակասում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կրոնական հրամանագրին։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ խորհրդարանը դեռևս որոշում չի կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ, մինչդեռ խորհրդարանականներից մեկը նշել է, որ առաջարկն իրավական գործընթացի սկզբնական փուլում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի