Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանին հասցված հարվածի հետևանքով սպանել է Իրանի հետախուզության չորս բարձրաստիճան պաշտոնյայի

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանի մոտակայքում գտնվող Իրանի հետախուզական ծառայությունների կողմից օգտագործվող շենքին, որի հետևանքով զոհվել են չորս բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավարը, գրում է Iran International-ը։

Իսրայելի բանակի ուժերի հայտարարության համաձայն՝ հարվածի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման ղեկավար Մոհամմադ Քազեմին, նրա տեղակալ Մոհամմադ Հասան Մոհաքեքը, ինչպես նաև «Քուդս» ուժերի հետախուզական վարչության ղեկավար և տեղակալ Մոհսեն Բաղերին և Աբու ալ-Ֆազլ Նիկուեյը։

«Այս բարձրաստիճան պաշտոնյաները կենտրոնական դեր են խաղացել Իրանի սպառնալիքների գնահատման ձևավորման և Իսրայելի, Արևմուտքի և տարածաշրջանային երկրների դեմ ահաբեկչական գործողությունների պլանավորման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի զինված ուժերը հավելել են, որ հարվածը լրջորեն վնասել է Իրանի հետախուզական կարողությունները և հաջորդել է ուրբաթ իրանական բանակի գլխավոր հետախուզական աշխատակցի սպանությանը։ Այս հայտարարությունը հնչել է երկրի  վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Fox News-ին տված հարցազրույցում ​​​​հաստատումից մեկ օր անց, որ Իսրայելը Թեհրանում հարվածի ժամանակ սպանել է Քազեմիին և Մոհաքեքին։

Հիշեցնենք՝ ԻՀՊԿ-ն նախօրեին հայտարարել էր, որ «հետախուզության երեք գեներալներ՝ Մոհամմադ Քազեմին, Հասան Մոհաքեքը և Մոհսեն Բաղերին, նահատակվել են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի