Խնդիրը սրե՞նք, ասում ենք` սպասե՛ք, գնալու են Վրաստանում կուտակվեն. ՊԵԿ նախագահը` կոնյակագործներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
Բոլորը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայկական կոնյակով բեռնված բեռնատարների Վրաստան մուտքի ժամանակավորապես սահմանափակումը հոգատարություն է համարում արտահանողների համար։ Նա FactorTV-ի հարցին ի պատասխան նշեց, որ այդ հարցը քննարկել են նաև արտահանողների հետ։ Նրա խոսքով, քանի որ վրացական կողմում կուտակումներ կան, հետևաբար, բեռնափոխադրողներին խնդրել են մի քանի օր սպասել հենց Հայաստանում։ ՊԵԿ նախագահը, սակայն, այդպես էլ չհաստակեցրեց, թե քանի օրից է ոչ ալկոհոլային խմիքչների խմբաքանակ Հայաստանից Վրաստանի տարածքով ԵՏՄ և Բալթյան երկրներ արտահանվելու։ Նա նշեց, որ մեկ-երկու օրվա ընթացքում վերջնական քննարկումներից հետո արտահանողներին հստակ պատասխան կտան։

«Խնդիրը սրե՞նք, մենք ասում ենք` սպասե՛ք այստեղ, մինչև մեքենաներն ապրանքը տեղ հասցնենք, հետ գան, նոր թույլ կտանք, որ մնացած բեռնատարները շարժվեն։ Հակառակ դեպքում գնալու են Վրաստանում կուտակվեն։ Վրացի գործընկներն ուղղակի փորձաքննություն են անցկացնում, ժամանակ առ ժամանակ նման բաներ լինում են»,- նշեց նա։

Ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, անդրադառնալով Վրաստանի տարածքով հայկական կոնյակի՝ ՌԴ արտահանման խնդիրներին, ասել էր, որ լավ նորություններ կան, արդեն բեռները տեղաշարժվում են Ռուսաստան։ Նա նշել էր, որ Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում և դրանց արդյունքներով հասկանում են՝ ինչ անեն, բայց լավ նորությունն այն է, որ արդեն հոսք կա։

Հիշեցնենք՝ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ հայկական կոնյակ ու գինի արտահանողները դժգոհում են Վրաստանի տարածքում իրականացվող «անհարկի ստուգումներից ու խոչընդոտներից», ինչի հետևանքով դեպի Ռուսաստան և այլ երկրներ ուղևորվող բեռնատարները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում։ Հունիսի 6-ին այս թեմայով Երևանում պետք է քննարկում տեղի ունենար Վրաստանի գյուղատնտեսության նախարարի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի միջև, սակայն վրացի պաշտոնյան չեղարկել է այցը Երևան՝ ծանրաբեռնվածության հիմնավորմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան