ԻՀՊԿ-ն հայտնել է ևս ութ հրամանատարի սպանության մասին

Լուրեր

08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի ևս ութ հրամանատարի մահվան մասին:

«ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության ականավոր ներկայացուցիչներ Մահմուդ Բաղերին, Դավուդ Շեյխիանը, Մոհամմադ-Բաղեր Թահերպուրը, Մանսուր Սաֆարպուրը, Մասուդ Թայեբը, Խոսրով Հասանին, Ջավադ Ջոուրսարը և Մոհամմադ Աղաջաֆարին մահացել են դաժան, բայց քաջի մահով», – ասվում է ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Իրանին հունիսի 13-ին։ Սկզբում Իսրայելի զինված ուժերը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հակաօդային պաշտպանության համակարգերին և ռազմական օբյեկտներին։ Սակայն հունիսի 14-ին Իսրայելը սկսել է թիրախավորել էներգետիկ արդյունաբերությունը։

The New York Times-ը գրում է, որ իսրայելական զինվորականների տվյալներով՝ երկու օրվա ընթացքում Իսրայելը շուրջ 150 հարված է հասցրել Իրանին, իսկ Իրանի զինված ուժերը Իսրայել են արձակել ավելի քան 200 բալիստիկ հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Իրանը հայտարարել է, որ հունիսի 13-ին Իսրայելի հարվածների արդյունքում զոհվել է 78 մարդ, իսկ հունիսի 14-ին՝ ևս տասնյակ մարդիկ, այդ թվում առնվազն 60 մարդ, երբ հրթիռը հարվածել է Թեհրանում գտնվող 14-հարկանի բնակելի շենքին, փոխանցում է Reuters-ը։ Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, որոնցից մեծամասնությունը՝ հունիսի 15-ի գիշերը։