Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության շենքին և Թեհրանի գլխավոր նավթապահեստին

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Իսրայելական կործանիչները հունիսի 15-ի գիշերը ավիահարված են հասցրել Թեհրանի Շահրան նավթապահեստին և Իրանի պաշտպանության նախարարության շենքին, հայտնում է Tasnim գործակալությունը։

Հարվածի հիմնական նպատակը եղել է Պաշտպանության նախարարության շտաբը։ Ինչպես հայտնել է գործակալության թղթակիցը, նախարարության գրասենյակային շենքերից մեկը ստացել է թեթև վնասներ։

Բացի այդ, The New York Times-ի տվյալներով՝ իսրայելական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Շահրանի նավթապահեստում՝ Թեհրանի գլխավոր վառելիքային պահեստում։ Tasnim-ը գրում է, որ հարվածից հետո վառվել են վառելիքի պահեստավորման երկու ռեզերվուարներ։ Հրդեհը մարվել է։

Նշվել է նաև, որ հրդեհ է բռնկվել Թեհրանի նավթավերամշակման գործարանում, սակայն Իրանի իշխանությունները հերքում են այս տեղեկությունը։

Հիշեցնենք՝ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Իրանին հունիսի 13-ին։ Սկզբում Իսրայելի զինված ուժերը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հակաօդային պաշտպանության համակարգերին և ռազմական օբյեկտներին։ Սակայն հունիսի 14-ին Իսրայելը սկսել է թիրախավորել էներգետիկ արդյունաբերությունը։

The New York Times-ը գրում է, որ իսրայելական զինվորականների տվյալներով՝ երկու օրվա ընթացքում Իսրայելը շուրջ 150 հարված է հասցրել Իրանին, իսկ Իրանի զինված ուժերը Իսրայել են արձակել ավելի քան 200 բալիստիկ հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Իրանը հայտարարել է, որ հունիսի 13-ին Իսրայելի հարվածների արդյունքում զոհվել է 78 մարդ, իսկ հունիսի 14-ին՝ ևս տասնյակ մարդիկ, այդ թվում առնվազն 60 մարդ, երբ հրթիռը հարվածել է Թեհրանում գտնվող 14-հարկանի բնակելի շենքին, փոխանցում է Reuters-ը։ Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, որոնցից մեծամասնությունը՝ հունիսի 15-ի գիշերը։