Միրզոյանն ու Արաղչին քննարկել են վերջին զարգացումները
Քաղաքականություն
14.06.2025 | 14:17
Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շրջանակներում քննարկումների առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում։