«Թեհրան տանող ճանապարհը հարթված է». Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է՝ ՌՕ ուժերը ազատորեն կգործեն Իրանի մայրաքաղաքի վրայով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Գիշերը մի շարք հարվածներ ոչնչացրել են ՀՕՊ համակարգերը, իսկ այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ «Թեհրան տանող ճանապարհը հարթված է»․ գրում է The Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները կշարունակեն թիրախավորել Իրանի միջուկային օբյեկտները, ռազմական օբյեկտները և բալիստիկ հրթիռներ արձակող կայանները, ինչպես նաև զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին և միջուկային գիտնականներին։

Նշվում է, որ Իսրայելի կողմից ուրբաթ առավոտյան գործողության սկսվելուց ի վեր հարված է հասցվել ավելի քան 150 թիրախի։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, որ եթե  շարունակվեն հրթիռներ արձակվել Իսրայելի վրա, ապա «Թեհրանը կայրվի»։

«Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ներքին ճակատի վրա, Թեհրանը կայրվի», – զգուշացրել է Կացը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարձակվել է Իրանի վրա։ Հարվածների ժամանակ նահատակվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։ Մահացել է Իրանի 78 քաղաքացի, վիրավորվել 320-ը։

Իրանն ի պատասխան հրթիռային երեք հարձակում է գործել Իսրայելի վրա։ Իսրայելը հայտնել է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորների մասին, ինչպես նաև Թել Ավիվում ու Ռամաթ Գանում ավերածությունների ու շինությունների փլուզումների մասին։ Նշվում է, որ փլատակների տակ մարդիկ կան։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի