Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. գեներալ Վահիդի

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին ասել է, որ «Իրական խոստում III» գործողությունը հարվածել է մի քանի իսրայելական թիրախների․ գրում է իրանական Nour News—ը։

Նշվում է, որ Իրանի հարձակման թիրախ են դարձել Նևաթիմ և Օվդա ավիաբազաները, որտեղ գտնվում են Իսրայելի հրամանատարական և վերահսկողական կենտրոնն ու  թվային (էլեկտրոնային) պատերազմի կենտրոնը: Գեներալը՝ հավելել է, որ այդ երկու բազաներն օգտագործվել են որպես Իրանի դեմ ագրեսիայի աղբյուրներ։

ԻՀՊԿ-ի կողմից հարվածված մյուս վայրերի թվում են Թել Ավիվի մոտ գտնվող Թել Նոֆ ավիաբազան, Իսրայելի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Թել Ավիվում գտնվող արդյունաբերական և ռազմական կենտրոնները։

Վահիդին հայտնել է, որ գործողությունները պլանավորողները, ընդհանուր առմամբ, դիտարկել են  ավելի քան 150 թիրախ, որոնք հարվածվել են մի քանի փուլով։

«Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում Իրանը ուրբաթ երեկոյան հարյուրավոր հրթիռներ է արձակել, որոնք ճեղքել են Իսրայելի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարձակվել է Թեհրանի մի շարք բնակելի թաղամասերի և Իրանի այլ տարածքների վրա։

Հարվածների ժամանակ նահատակվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը խիստ պատիժ կստանա հարվածի համար. «Այս հանցագործությամբ Իսրայելն իր համար պատրաստել է դառը, ցավոտ ճակատագիր, որը նա անպայման կտեսնի»։

Նշենք, որ  իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Wall Street Journal-ին  ասել է, որ Իսրայելը մտադիր է Իրանում գործողություն իրականացնել երկու շաբաթ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի