Նախարարն ու ՀՄՄ գլխավոր քարտուղարն այցելել են «Սինոփսիս Արմենիա»

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։ ՀՄՄ-ն համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացմանը և աջակցում տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Հոուլին Ժաոն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։ Հյուրերին ընդունել են ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Նրանք նախ շրջել են ընկերության կրթական մասնաշենքում։ Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը ներկայացրել է իրականացվող կրթական ծրագրի մանրամասները։

Հաշվի առնելով պահանջարկի համեմատ աշխատաշուկայում մասնագետների սակավությունը` ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնել դասընթացներ` պատրաստելու միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Հետագայում նրանցից լավագույններն անցնում են աշխատանքի հենց «Սինոփսիս Արմենիա»-ում։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Սինոփսիս»-ի մշակած հատուկ կրթական ծրագիրը ներդրվել է նաև այլ երկրներում։

Վազգեն Մելիքյանը ուսումնական դեպարտամենտի գրանցած հաջողությունները ներկայացրել է նաև թվերով. այն է` իրենց դասընթացն ավարտած 6 տասնյակից ավելի գիտությունների թեկնածու, հարյուրավոր մագիստրոսներ։ 1000-ից ավելի ուսանողներ ստացել են բակալավրի աստիճան։

Այնուհետև հյուրերը ծանոթացել են աշխատանքային պայմաններին։ Արտասահմանցի գործընկերոջը ներկայացվել են ՏՏ ոլորտի այն բարձր պարգևները, որոնց հանձնման գործում ընկերությունը մասնակցություն ունի կամ նախաձեռնող է, ինչպիսին է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար տրվող մրցանակը։

Հայաստանում աշխատելով սկսած 2004 թվականից՝ «Սինոփսիս Արմենիան» շարունակում է մնալ ՏՏ ոլորտի արդյունաբերության առաջատարն ու համապատասխան մասնագետների խոշորագույն գործատուներից մեկը։