Հաջորդ հարձակումներն ավելի դաժան կլինեն, Իրանը պետք է գործարք կնքի․ Թրամփ

Լուրեր

04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքել։ Ես նրանց ասել էի՝ «պարզապես արեք դա», բայց անկախ նրանից, թե որքան ջանք թափեցին, անկախ նրանից, թե որքան մոտեցան, նրանք պարզապես չկարողացան դա անել»,- Truth Social սոցիալական ցանցում այս մասին գրել է գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես նրանց ասացի, որ շատ ավելի վատ կլինի, քան նրանք կանխատեսում կամ ասում էին։ Ասում էի, որ Միացյալ Նահանգներն արտադրում է աշխարհի լավագույն և ամենամահացու ռազմական տեխնիկան, և որ Իսրայելն ունի դրանցից շատերն ու դեռ շատ ավելին կունենա, և նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դրանք։ Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ համարձակորեն խոսում էին, բայց նրանք չգիտեին, թե ինչ է պատահելու»,- հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է՝ նրանք բոլորը հիմա մահացել են, իսկ իրավիճակը միայն ավելի է վատանալու։

«Արդեն մեծ մահեր և ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու համար, որի հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումներն ավելի դաժան կլինեն։ Իրանը պետք է գործարք կնքի և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Պարզապես արեք դա, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է, որ երկու ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր է տվել՝ «գործարք կնքելու» համար։

«Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան հասնել դրան։ Հիմա նրանք, թերևս, երկրորդ հնարավորությունն ունեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել էր, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Վաշինգտոնը դեռևս հույս ունի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի