Իսրայելը տարիներով պատրաստվել է Իրանի դեմ գործողությանը․ «Մոսադ»-ն ԱԹՍ-ների բազա է կառուցել Իրանում, դրոններն ակտիվացվել են գիշերը․ Times of Israel

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իսրայելը տարիներ է անցկացրել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ գործողության նախապատրաստման համար, այդ թվում՝ Իրանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բազա կառուցելով ու երկիր ճշգրիտ զենքի և հատուկ նշանակության ուժերի մաքսանենգ ներմուծմամբ։ Այս մասին The Times of Israel-ին ասել է երկրի անվտանգության պաշտոնյան։

Նշվում է, որ ջանքերը հիմնված էին Իսրայելի պաշտպանության ուժերի և «Մոսադ» հետախուզական գործակալության միջև սերտ համատեղ պլանավորման վրա։ «Մոսադ»-ի գործակալներն իրանական տարածքում Թեհրանի մոտ անօդաչու թռչող սարքերի բազա են տեղադրել, ասել է պաշտոնյան։ Անօդաչու թռչող սարքերն ակտիվացվել են գիշերը՝ հարվածելով Իսրայելին ուղղված «երկիր-երկիր» դասի հրթիռային կայանքներին։

Բացի այդ, զենքի համակարգեր տեղափոխող մեքենաները մաքսանենգ ճանապարհով մտցվել են Իրան։ Այս համակարգերը ոչնչացրել են Իրանի օդային պաշտպանությունը և իսրայելական ինքնաթիռներին տվել օդային գերակայություն և գործողությունների ազատություն Իրանի նկատմամբ։

Երրորդ գաղտնի ջանքերը «Մոսադ»-ի հատուկ նշանակության ուժերի կողմից բարձր ճշգրտության հրթիռների տեղադրումն է Իրանի կենտրոնական մասում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերի մոտ։

«Գործողությունները հիմնված էին նորարարական մտածողության, համարձակ պլանավորման և առաջադեմ տեխնոլոգիաների, Իրանի սրտում գործող հատուկ նշանակության ուժերի և գործակալների վրա, միաժամանակ, լիովին խուսափելով տեղական հետախուզության ուշադրությունից»,- նշել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:

Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի