Իրանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել Իսրայելի հարձակման պատճառով

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և հրատապ նամակում, խստորեն դատապարտելով «ԱՄՆ-ի աջակցությամբ սիոնիստական ​​ռեժիմի վերջին ագրեսիաները իրանական խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորականների դեմ», կոչ է արել անհապաղ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկել այդ հանցավոր և սադրիչ գործողությունների դեմ, փոխանցում է IRNA-ն։

«Սիոնիստական ​​ռեժիմը, անխոհեմ, անօրինական և նախապես մտածված գործողությամբ, մի շարք համակարգված ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ: Այս գործողությունները համարվում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում, և դրանց վտանգավոր հետևանքները լրջորեն սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասվում է նամակում։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ այս հարձակումների հիմնական թիրախներից մեկը Նաթանզի միջուկային կայանն է, որը գտնվում է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության լիակատար վերահսկողության և պաշտպանության ներքո։

«Նման օբյեկտների վրա հարձակումները ոչ միայն ուղղակիորեն սպառնում են Իրանի քաղաքացիական բնակչության կյանքին, այլև անդառնալի ռադիոլոգիական աղետի վտանգ են ստեղծում տարածաշրջանում: Անվտանգության միջոցառումների ներքո գտնվող օբյեկտների վրա դիտավորյալ հարձակումը միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավական պարտավորությունների՝ Համապարփակ անվտանգության համաձայնագրի շրջանակում, ակնհայտ խախտում է»,- ասվում է նամակում։

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը նաև զգուշացրել է այս բացահայտ ագրեսիայի վտանգավոր հետևանքների մասին։

«Վերջերս համակարգված գործողությունները համարվում են պատերազմի հայտարարություն Իրանի դեմ և տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի անօրինական և անկայունացնող վարքագծի ևս մեկ մասն են կազմում։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ այս հանցագործությունները մնան անպատասխան»,- հայտարարել է առաքելությունը։

Իրանի ​​​​ներկայացուցչությունը, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, ընդգծել է Իրանի օրինական ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը և նշել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի այս վախկոտ և անօրինական գործողություններին վճռական, համաչափ և զսպող ձևով՝ համապատասխան ժամանակին և վայրում: Տարածքային ամբողջականության, ժողովրդի և ազգային անվտանգության պաշտպանությունը անբաժանելի և անքննարկելի իրավունք է, և սիոնիստական ​​​​ռեժիմը ծանր գին կվճարի այս ագրեսիայի և դրա սխալ հաշվարկի համար»:

Իրանը կոչ է արել անհապաղ հրավիրել Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որպեսզի այս միջազգային մարմինը կարողանա «անդրադառնալ այս ագրեսիայի և համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքի չափերին և սիոնիստական ​​​​ռեժիմին լիովին և արդյունավետորեն պատասխանատու դարձնել իր միջազգային պարտականությունների համար»։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելի բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի