Իսրայելը հարձակվել է Իրանի վրա՝ միջուկային սպառնալիքը վերացնելու համար․ Նեթանյահու 

Լուրեր

08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
Բոլորը

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին՝ Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները ոչնչացնելու համար, և գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգին ուղղված ուղերձում․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելը հենց նոր է սկսել «Առյուծի վերելք» գործողությունը՝ նպատակային ռազմական գործողություն՝ վերացնելու Իրանի կողմից Իսրայելի գոյատևման համար ներկայացվող սպառնալիքը։ Այս գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է», – ասել է նա՝ հավելելով, որ հարվածների հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագիրը խափանելն է։

Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Թեհրանը չի ցանկանում դիվանագիտորեն լուծել իր միջուկային ծրագրի շուրջ վեճը, չի ցանկանում հրաժարվել ուրանի հարստացման իր ծրագրից, և, հետևաբար, Իսրայելը այլընտրանք չուներ, քան դիմել ուղղակի հարվածների։

Նա նաև անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը, հիշատակել Հոլոքոստը և Աստվածաշունչը՝ բացատրելով Իրանին հարվածելու իր որոշումը։ Նեթանյահուի խոսքով՝ եվրոպացի առաջնորդների անվճռականությունը նացիզմի դեմ պայքարում հանգեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։ «Այսօր Իսրայելը ցույց տվեց, որ սովորել է պատմության դասերը։ Երբ թշնամիները երդվում են ոչնչացնել ձեզ, հավատացեք նրանց։ Երբ թշնամիները զանգվածային ոչնչացման զենք են ստեղծում, կանգնեցրեք նրանց։ Ինչպես մեզ սովորեցնում է Աստվածաշունչը, երբ ինչ-որ մեկը գալիս է ձեզ սպանելու, առաջինը կանգնեք և գործեք։ Ահա թե ինչ արեց Իսրայելն այսօր։ Մենք առյուծների պես ոտքի կանգնեցինք՝ մեզ պաշտպանելու համար», – պնդել է Իսրայելի վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի