Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում դադարեցվել, ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանների նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

«Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել են, որոնք հետագայում տնտեսավարողների կողմից ապամոնտաժվել են։

Վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճ. 125 հասցեում հայտնաբերվել է, որ «Հայր և Որդի Հարոյաններ» ՍՊ ընկերության կողմից շահագործվում է հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։

Հաշվի առնելով նշված օբյեկտում առկա հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքների արդյունքում տնտեսավարողը կամովին ապամոնտաժել է պահեստարանի տարողությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև Factor TV-ի հետևյալ  հրապարակումները․