CPS-ի բենզալցակայանում պոկել են կապարակնիքները և շարունակում են բենզին վաճառել՝ անտեսելով արգելքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
Բոլորը

Ինչ արժեք ունի պետական կառույցների արգելանքը, եթե այն անտեսվում է․ CPS ընկերությանը պատկանող բենզալցակայանում, որի շահագործումն արգելվել էր, կապարակնիքները պոկել են և սկսել են բենզին վաճառել։ 

Մայրաքաղաքում անօրինական գործող բենզալցակայանների մասին Factor TV-ի՝ փաստաքննություններից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ ուսումնասիրություն է իրականացրել Երևանի Սարալանջի փողոցում գործող «Սի փի էս էներջի գրուպ» ՍՊԸ-ին պատկանող (CPS) բենզալցակայանում (իրավաբանական հասցեն՝ Աղբյուր Սերոբի 52/7)։ Տեսչական մարմնից Factor TV-ին փոխանցեցին, որ ուսումնասիրության արդյունքներով կրկին արձանագրվել է, որ բենզալցակայանը խախտում է անվտանգության նորմերը և որոշում է կայացվել դադարեցնելու դրա շահագործումը։

Որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Տեսչական մարմինների ղեկավարների նման որոշումներն անհապաղ կատարման ենթակա ակտ են, և ծառայության աշխատակիցները հունիսի 4-ի առավոտյան կապարականքել են CPS-ի բենզալցակայանը։ Ծառայությունից Factor TV-ին հաստատեցին, որ բենզալցակայանը կապարակնքվել է։ Այսինքն՝ դրանից հետո այն չէր կարող աշխատել։ Սակայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների հեռանալուց քիչ անց, ինչպես Factor TV-ին ահազանգել են քաղաքացիները, CPS-ի բենզալցակայանը շարունակել է բենզին վաճառել։

Factor TV-ն այցելեց նշված հասցե և մեր խցիկը ևս արձանագրեց, որ բենզալցակայանը շարունակում է գործել․ երեկ և այսօր կատարված նկարահանումների ժամանակ այն աշխատել է։ 

Ընդգծենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կապարակնիքը տնտեսվարողն իրավունք չունի ինքնակամ հեռացնելու։ Նման դեպքում ընկերությունը կարող է դիմել դատարան՝ պետական կառույցների գործողությունները վիճարկելու համար։ Ստացվում է՝ տնտեսվարողն արհամարհել է պետական կառույցի արգելանքը։

Հիշեցնենք, որ բենզալցակայանը հարակից բնակելի շենքից ընդամենը 6-7 մ հեռավորության վրա է, մինչդեռ, ըստ քաղաքաշինության նորմերի, բնակելի և հասարակական շինություններից դրա հեռավորությունն առնվազն 25 մ պետք է լինի։ Անվտանգության նորմերի կոպիտ խախտումների պատճառով 2022 թվականին ևս տեսչական մարմինն այս բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում էր կայացրել, սակայն ընկերությունը դիմել էր դատարան, որն էլ գտել էր, թե բենզալցակայանը հրդեհավտանգ չէ, և բեկանել էր տեսչական մարմնի որոշումը (ՎԴ/6992/05/22)։

Ընդ որում, Factor TV-ի հետաքննության ժամանակ մեր հարցապնդումներից հետո Երևանի քաղաքապետարանը հաստատել էր, որ նշված հասցեի բենզալցակայանը չունի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն, այսինքն՝ այն չի կարող աշխատել որպես բենզալցակայան։ Այս հասցեում կառույցի նշանակությունն, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, առևտրի սրահ է։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարները նույնիսկ տուգանել են ընկերությանը՝ վարչական իրավախախտման համար։ Բայց դրանից հետո էլ բենզալցակայանը շարունակում էր աշխատել։

Նկատենք, որ CPS-ը Երևանի քաղաքապետարանի ու դրան պատկանող կառույցների վառելիքի գրեթե միակ մատակարարն է․ 2024-2025 թվականներին ընկերությունը դրանց վաճառել է շուրջ 3․6 մլրդ դրամի վառելիք։

Հիշեցնենք նաև, որ Factor TV-ի հետաքննության հրապարակումից հետո արձագանքել էր CPS-ի սեփականատեր Աշոտ Սալազարյանը՝ պահանջելով հրապարակել նաև ընկերության դիրքորոշումը, միաժամանակ մերժել մեր՝ հարցազրույցի հրավերը։

Ավելի ուշ «Սի փի էս էներջի գրուպ» ՍՊԸ-ի իրավաբանական վարչության ղեկավար Արմեն Անդրիկյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե «վառելիքի կազմվածքում տեղի է ունեցել փոփոխություն, որը բենզինը դարձրել է ոչ պայթյունավտանգ նյութ»։ Ոլորտի տնտեսվարողները իշխանություններից պահանջում են փոփոխել բենզալցակայանների տեխնիկական անվտանգության նորմերի պահանջները։

Անկախ նրանից, թե ինչ են պահանջում տնտեսվարողները՝ քաղաքաշինության նորմերը չեն փոփոխվել, և ստացվում է, որ գործունեության իրավունք չունեցող, քաղաքացիների անվտանգությանը սպառնացող օբյեկտն աշխատում է՝ ի հեճուկս պետական կառույցների։

 

Գայանե Խաչատրյան