ԱՄՆ տարբեր քաղաքներում վարչակազմի ներգաղթային ռեյդերի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերը տարածվել են Կալիֆորնիայից դուրս։ Հունիսի 11-ի երեկոյան Սիեթլում հավաքված ցուցարարներին ոստիկանությունը ցրել է, հաղորդում է The Seattle Times-ը։

Սիեթլի ցուցարարները բողոքել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից իրականացված ռեյդերի և Լոս Անջելես Ազգային գվարդիայի զորքեր ուղարկելու՝ Թրամփի որոշման դեմ։ Նրանք հավաքվել են քաղաքային այգում, ապա երթով շարժվել դեպի քաղաքի կենտրոն։ Որոշ ցուցարարներ աղբամաններ են նետել, մեկն էլ՝ այրել։ Ամբոխը հրավառության նյութեր է արձակել ոստիկանության ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը ցրել է ամբոխին։

Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել՝ 21:30-ից մինչև 05:00-ն։ Քաղաքապետ Լիզա Բրաունն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ ցուցարարները խոչընդոտել են ICE-ի աշխատակիցներին դուրս գալ քաղաքի կենտրոնում գտնվող ներգաղթի հարցերի վարչության շենքից, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, պահվում էին փախոստականները, որոնք նախկինում կալանավորվել են դատական նիստերի ժամանակ։

Սպոքենի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 մարդու՝ «հիմնականում մանր հանցագործությունների համար»:

Ակտիվիստներն առաջիկա օրերին պլանավորում են ավելի մեծ ցույցեր: «Ո՛չ թագավորներին» արշավի շրջանակում ամենամեծ համազգային հանրահավաքները նախատեսված են հունիսի 14-ին՝ Վաշինգտոնում կայանալիք ռազմական շքերթի օրը (նաև նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրն է): Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ կշարունակի ռեյդերի և տեղահանությունների ծրագիրը՝ չնայած բողոքի ցույցերին:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 7-ին՝ քաղաքում անօրինական ներգաղթյալների դեմ ICE-ի կողմից իրականացված ռեյդերից հետո: Մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։ Միջոցառումների ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։ Բռնի ձերբակալությունները հանգեցրել են բողոքի ցույցերի, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների։

Ավելի վաղ Լոս Անջելեսի իշխանությունները քաղաքում պարետային ժամ էին հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի