Ուկրաինա է վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին

Լուրեր

08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
Բոլորը

Ուկրաինա է վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին։ Նրանց թվում են զինծառայողներ, որոնք կռվել են Ուկրաինայի արևելքում և հարավում, ինչպես նաև Կուրսկի մարզում։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբին։

Վերադարձվածների թվում են զինծառայողներ, որոնք զոհվել են Կուրսկի մարզում, Խարկովի մարզում,
Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում, Զապորոժիեի մարզում, Խերսոնի մարզում։

Նշվում է, որ մարմինները վերադարձվել են Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ուկրաինայի զինված ուժերի, Ներքին գործերի նախարարության, Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Հատուկ հանգամանքներում անհետ կորած անձանց հարցերով հանձնակատարի քարտուղարության, Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության և այլ կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում։

Համակարգող շտաբը նաև նշել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությունը։

Զինվորների մարմինները կհանձնվեն դատաբժշկական փորձաքննության՝ մահացածների ինքնությունը պարզելու համար։

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորների մարմինները։  Այս մասին էլ  ՌԲԿ-ին ասել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ն և Ուկրաինան գերիների ևս մեկ փոխանակում էին իրականացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի