Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։

Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են գրանցել Կիռա Սարգսյանը (1-ին տեղ), Եվա Մելոյանը (2-րդ տեղ) և Գայանե Փիրումյանը (3-րդ տեղ)։

Պատանիների պայքարում հաղթող է ճանաչվել Եվա Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Սարգսյանը, երրորդ տեղը՝ Մերի Հարությունյանը։

Հայաստանի արտիստիկ լողի ֆեդերացիայի նախագահ Մարգարիտա Ղազարյանի խոսքով՝ մարզաձևը Հայաստանում շարունակում է ակտիվ զարգանալ. «Մեր նպատակն է ընդլայնել արտիստիկ լողի հասանելիությունը՝ ստեղծելով մարզումային նոր հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում»։

Առաջիկայում արտիստիկ լողի խմբակներ կհիմնվեն նաև Էջմիածնում և Գյումրիում: