Ուկրաինան «Սարդոստայն» գործողության նոր կադրեր է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Տելեգրամում հրապարակել է «Սարդոսյան» գործողության ևս մեկ տեսանյութ։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական օդանավակայում 41 ինքնաթիռ է խոցվել։

««Սարդոստայնը» հարվածում է և կհարվածի թշնամուն նույնիսկ այնտեղ, որտեղ նա իրեն անհասանելի է համարում։ Մենք աշխատում ենք նրան նոր անակնկալներով զարմացնել։ Ոչ պակաս ցավոտ, քան «Սարդոստայն» գործողությունը»,- հայտարարել է գործողությունը ղեկավարած Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վասիլ Մալյուկը։

Կադրերը ցույց են տալիս իրադարձությունների ժամանակագրությունը. ինչպես են առաջին անգամ FPV անօդաչու թռչող սարքերը, ապա դրանց համար նախատեսված մոդուլային փայտե տները տեղափոխվել Ռուսաստան, ինչպես են երկրի տարածքում հայտնվելուց հետո անօդաչու սարքերը թաքցվել բեռնատարների վրա տեղադրված տների տանիքների տակ։ Ճիշտ պահին տանիքները բացվել են հեռակա կարգով, և անօդաչու սարքերը թռել են՝ հարվածելու որոշակի թիրախների՝ ռուսական ռմբակոծիչներին։

«Պատերազմի օրենքներին և սովորույթներին համապատասխան՝ մենք աշխատել ենք բացարձակապես օրինական թիրախների վրա՝ ռազմական օդանավակայանների և մեր խաղաղ քաղաքները ռմբակոծող ինքնաթիռների վրա։ Հետևաբար, մեր կողմից տեղի է ունենում Ռուսաստանի իրական ապառազմականացում»,- նշել է Վասիլի Մալյուկը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և  Ту-160։

Վերլուծաբաններն էլ հաշվել էին առնվազն 13 վնասված ռուսական ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ՝ հիմնվելով արբանյակային պատկերների և տեսանյութերի վրա։ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբն էլ հունիսի 3-ի առավոտյան հրապարակել էր հակառակորդի կորուստների վերաբերյալ թարմացված տվյալներ՝ մայիսի 24-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական բանակը կորցրել է 12 ինքնաթիռ:

Ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ-ի ԳՇ-ն թարմացրել է հատուկ գործողության արդյունքում Ռուսաստանի ռազմական օդանավակայաններում ինքնաթիռների կորուստների վերաբերյալ տվյալները։

«Տարբեր աղբյուրներից ստացված լրացուցիչ տեղեկատվությունը մշակելուց և որոշ ժամանակ պահանջող ստուգումից հետո հայտնում ենք, որ օկուպանտների ընդհանուր կորուստները կազմել են 41 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և այլ տեսակի մարտական ​​ինքնաթիռներ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի գնահատմամբ էլ՝ Կիևի անօդաչուների հարձակման հետևանքով 20 ռուսական ինքնաթիռ է վնասվել, որից 10-ն է ոչնչացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի