Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցերն անձամբ Պուտինի հետ է քննարկելու

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուկրաինական զինված հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը լիազորություններ չունի տարածքային հարցեր քննարկելու։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online-ին տված հարցազրույցում։

Զելենսկիի խոսքով՝ միայն ինքը կարող է բանակցություններ վարել տարածքների շուրջ, և դա կանի միայն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կրկնել է՝ Ուկրաինան ոչ մի դեպքում իրավաբանորեն չի ճանաչի իր օկուպացված տարածքները որպես ռուսական, միաժամանակ, հստակեցրել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո դա կարող է տեղի ունենալ դե ֆակտո։

Հարցազրույցում Զելենսկին նաև մեղադրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հակաուկրաինական քաղաքականության և հակաուկրաինական հռետորաբանությունն անձնական քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

«Նա (Օրբանը) օգտագործում է Ուկրաինան իր ընտրարշավում։ Նա չի գիտակցում, որ սա կարող է ունենալ շատ ավելի լուրջ և վտանգավոր հետևանքներ։ Մեզ օգնելուց հրաժարվելով՝ նա իրականում ծառայություն է մատուցում [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին։ Ահա թե ինչու ես ասացի, որ Վիկտորը լուրջ, պատմական սխալ է թույլ տալիս»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Վերջին շաբաթներին Հունգարիայի կառավարությունն ակտիվացրել է Ուկրաինային աջակցության դեմ իր արշավը։ Երկրով մեկ տեղադրվում են պաստառներ՝ Ուկրաինայի Եվրամիությանը միանալու և նրան օգնություն տրամադրելու դեմ կարգախոսներով։ Արշավի հիմնական ուղերձն այն է, որ Կիևին աջակցելը կարող է Հունգարիային ներքաշել պատերազմի մեջ և վնասել նրա տնտեսությանը։ Որոշ պաստառների վրա պատկերված է հենց Զելենսկին։

«Ինչպե՞ս կարող է նա օգտագործել իմ դեմքն իր ընտրարշավում։ Ես դրա համար թույլտվություն չեմ տվել»,- վրդովմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հիշեցրել է, որ մայիսի սկզբին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է հունգարական ծագմամբ Ուկրաինայի երկու քաղաքացու՝ Հունգարիայի ռազմական հետախուզության KNBSZ ծառայության օգտին լրտեսելու կասկածանքով։ Նրա խոսքով՝ ձեռք են բերվել լրացուցիչ ապացույցներ, որոնք դեռևս հրապարակման ենթակա չեն։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հունգարական հետախուզությունը փորձում էր տեղեկություններ հավաքել Ուկրաինայի տարածքում ՀՕՊ համակարգերի և ռազմական ստորաբաժանումների գտնվելու վայրի մասին։

Ի պատասխան՝ Հունգարիայի իշխանությունները կալանավորել էին ենթադրյալ լրտեսի, որը, իբր, աշխատել է Ուկրաինայի համար և կապված է եղել Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարի հետ։

Զելենսկին նաև հայտարարել է, որ արևմտյան առաջնորդները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելը բացատրել են նրանով, որ Ուկրաինան չի մոբիլիզացնում 18-24 տարեկան երիտասարդներին։

«Մենք չենք մոբիլիզացրել 18-24 տարեկաններին, այլ առաջարկել ենք նրանց մեկ տարվա պայմանագրեր։ Ես երբեք այս մասին չեմ խոսել, բայց քանի որ դուք հարցրել եք, կասեմ, թե ինչ եմ մտածում, քանի որ դա նուրբ հարց է. չեմ կարծում, որ մենք պետք է մոբիլիզացնենք 18 տարեկաններին, ինչպես մտածում էին այլ երկրների ղեկավարները»,- ասել է նա։

Նա նշել է, որ զորահավաքը խնդիր է ցանկացած պատերազմի ժամանակ։

«Ուկրաինան բացառություն չէ, քանի որ մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Մարդիկ հոգնում են։ Մենք կարող ենք ամսական մոբիլիզացնել 27,000 մարդու, մինչդեռ ռուսները`40-50,000 մարդու, քանի որ նրանց կորուստներն ավելի մեծ են»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ Զելենսկիի`«Սարդոստայն» գործողությունը ցույց է տվել, որ կարևորը մարդկանց թիվը չէ, այլ զենքն ու տեխնոլոգիաները։ Կարևոր են նաև պատժամիջոցները, որոնք ուղղված են այն գումարներին, որոնք ռուսներն օգտագործում են պատերազմը ֆինանսավորելու համար, հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի