ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման շրջանակում Ուկրաինայից վերադարձել է ռուս զինծառայողների երկրորդ խումբը, գրում է Meduza-ն։

«Փոխարենը  փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ։ Ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը՝ չնշելով, թե քանի զինծառայող է մասնակցել փոխանակմանը երկու կողմերից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հունիսի 10-ին տեղի է ունեցել «ռուսական գերությունից վիրավոր զինվորների վերադարձի առաջին փուլը»։

«Մենք շարունակում ենք մեր մարդկանց վերադարձը, որի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց Ստամբուլում։ Այսօր մեր ծանր վիրավոր և վիրավոր զինվորների՝ ռուսական գերությունից վերադարձի առաջին փուլն է։ Նրանց բոլորին անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն։ Սա կարևոր մարդասիրական ակտ է»,- նշել է Զելենսկին։

Փոխանակման շուրջ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության էին եկել Ստամբուլում հունիսի 2-ին բանակցություններին։

Հավելենք, որ կողմերի միջև գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 9-ին։

Կողմերը համաձայնել էին փոխանակել 18-ից 25 տարեկան ծանր վիրավոր զինվորների և գերիների, ինչպես նաև մի պատերազմում զոհված վեց հազար զինվորի մարմին։ Զոհված զինվորների մարմինների փոխանակումը պետք է սկսվեր հունիսի 7-8-ին։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Արդյունքում, փոխանակումը սկսվել է հունիսի 9-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փոխանակումը կտևի մի քանի օր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի