ՌԴ հարվածների հետևանքով վնասվել են Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը և Օդեսայի կինոստուդիան

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Կիևի վրա հունիսի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերի զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է Սուրբ Սոֆիայի տաճարը, իսկ քիվը ոչնչացվել է պայթյունային ալիքից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այս գիշեր թշնամին կրկին հարվածել է մեր ինքնության սրտին։ Վնասվել է Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը՝ սրբավայր, որը դարեր է գոյատևել և խորհրդանշում է մեր պետականության ծնունդը։ Պայթյունի ալիքը հանգեցրել է ազգային նշանակության հուշարձանի քիվի ավերմանը։ 11-րդ դարի այս տաճարն ամբողջ Ուկրաինայի հոգին է»,- հայտարարել է Ուկրաինայի մշակույթի և ռազմավարական հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Տոչիցկին։

Պաշտոնյայի խոսքով՝ Օդեսայի վրա հարձակման հետևանքով էլ վնասվել է կինոստուդիան։

«Գիշերը վնասվել է Օդեսայի կինոստուդիան, այն վայրը, որտեղ ստեղծվել է ուկրաինական կինոն։ Վնասվել են տաղավարներ, պահեստներ, դեկորացիաներ և տրանսպորտային միջոցներ։ «Դովժենկո» ֆիլմի՝ ամենահայտնի ուկրաինացի ռեժիսորի մասին ազգային նախագծի դեկորացիաները լիովին ավերվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով, մասնավորապես, հարվածներ են հասցվել Օդեսային և Կիևին, զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10-ը։

«Ռուսական հարվածներն ավելի աղմկոտ են, քան Ռուսաստանին խաղաղության պարտադրելու՝ ԱՄՆ-ի և այլոց փորձերը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևի վրա գիշերային հարվածն անվանելով վերջին ժամանակների ամենամասշտաբայիններից մեկը։

Նա կոչ է արել դաշնակիցներին համատեղ գործել՝ ագրեսիան հետ մղելու համար։

«Կարևոր է, որ ռուսական հարվածներին պատասխանը լինի ոչ թե աշխարհի լռությունը, այլ կոնկրետ գործողություններ։ Ամերիկայի գործողությունները, որն ունի Ռուսաստանին խաղաղության պարտադրելու ուժ։ Եվրոպայի գործողությունները, որն այլընտրանք չունի ուժեղ լինելուն։ Աշխարհում մյուսների գործողությունները, ովքեր կոչ էին անում դիվանագիտության և պատերազմի դադարեցման, և որոնց Ռուսաստանն անտեսել է։ Մեզ անհրաժեշտ է կոշտ ճնշում՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հունիսի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են  Ուկրաինայի վրա 7 հրթիռով և 315 անօդաչու թռչող սարքով։ Հաջողվել է չեզոքացնել 284 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի