Ինչպես է ապահովվելու 30 տոկոս ընդդիմությունը նոր խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Խորհրդարանի առաջիկա ընտրություններին Ազգային Ժողով կարող է մտնել նույնիսկ 1 տոկոս հավաքած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։

«Նույնիսկ մեկ տոկոս հավաքած կուսակցություն, եթե էնպես է ստացվել, որ առավելագույն քվեներ հավաքել են երեք կուսակցություն կամ դաշինքներ և այդ երեքից մեկն ստացել է բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս երկուսը ստացել են ավելի քիչ, քան անցողիկ շեմն է, ապա այդ երկուսը նույնպես մասնակցում են մանդատների բաշխմանը՝ անկախ նրանից, նրանք ստացել են մեկ տոկոս, երկու տոկոս, թե երեք տոկոս»,- ասում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ խորհրդատու Տիգրան Եգորյանը։

Իրավապաշտպանը նկատում է, որ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածով նոր խորհրդարանն առաձգական է՝ եթե 101 տեղանոց խորհրդարանի 80 կամ ավելի տեղերը արտահերթ ընտրությունների արդյունքում զբաղեցնի մեկ կուսակցություն, ապա պատգամավորների թիվը կավելանա օրենքի ուժով, քանի որ Ընտրական օրենսգրքով խորհրդարանի 30 տոկոսը պետք է զբաղեցնի ընդդիմությունը։

«Ենթադրենք մի կուսակցություն հավաքում է ԱԺ 80 մանդատ առնվազն 101 պատգամավորի տեղի պարագայում, ապա նշանակում է, որ մյուս կուսակցությունների միջև, որոնք որ պետք է մասնակցեն մանդատների բաշխմանը, պետք է բաշխվի 40 մանդատ, որպեսզի նրանց պատգամավորական տեղերի թիվը չլինի պակաս ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-րդից։ Արդյունքում էդ պարագայում ԱԺ-ն կունենա 120 պատգամավոր»,-ներկայացնում է իրավապաշտպանը։

Ըստ նրա, Ընտրական օրենսգիրքը լրացուցիչ տեղերը նախատեսել է հենց այն իրավիճակների համար, երբ քաղաքական մի ուժը ընտրություններում կարող է առավելագույն ձայներ հավաքել։ Լրացուցիչ տեղերը պետք է ապահովեն Սահմանադրությամբ նախատեսված ժողովրդավարական պետության և քաղաքական բազմակարծության իրականացումը։

«Տարիների ընթացքում ձևավորված սիտուացիա է, երբ գործող իշխանությունը ժամանակի ընթացքում այնպիսի քաղաքականություն է իրականացրել, որի հետևանքով քաղաքական դաշտի էնպիսի ամայացում է տեղի ունեցել, որ էսօր մեծ հաշվով քաղաքական բազմազանություն չկա»,- նշում է պարոն Եգորյանը։

Համենայնդեպս, ըստ նրա, օրենքի ուժով երեք կամ չորս քաղաքական ուժի մտնելը խորհրդարան այն ավելի ժողովրդավարական է դարձնելու․ «Ամեն դեպքում պետք է փաստել, որ սա որոշակի լուծում է մինչև որ այս անոմալ վիճակը կհաղթահարվի»։

Չնայած դրան պարոն Եգորյանը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը խորհրդարանի արտահերթ ընտրություններին այնքան էլ պատրաստ չէ, քանի որ ընտրական գործընթացի որոշ դրվագներ նախապատրաստական ավելի շատ ժամանակ են պահանջում, քան արտահերթ ընտրություններին պատրաստվելու գործընթացն է․ «Ասենք, 50 օրով, 60 օր են ուզում, բայց ԱԺ արտահերթ ընտրությունների պարագայում դրանք նշանակվում են 30-ից 40 օրվա ընթացքում»։

Ի դեպ, Տիգրան Եգորյանը կարծում է, որ խորհրդարանի ընտրություններից հետո արդեն կարելի է մտածել նաև Սահմանադրության փոփոխությունների մասին։

Մհեր Արշակյան