Ադրբեջանի SOCAR-ն ու Գերմանիայի պետական SEFE-ն բնական գազի մատակարարման տասնամյա պայմանագիր են ստորագրել

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը  և Գերմանիայի SEFE (Securing Energy for Europe) պետական ​​էներգետիկ ընկերությունը բնական գազի մատակարարման տասնամյա պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով SOCAR-ին։

Փաստաթղթի համաձայն՝ SEFE-ի համար Եվրոպայում գազի ծավալները կմատակարարի SOCAR-ը։

Հաղորդվում է, որ տարեկան մատակարարման ծավալը փուլ առ փուլ կավելացվի մինչև 15 տերավատտ ժամ (TWh), որը համարժեք է մոտավորապես 1,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազի։

«Այս համագործակցությունը կնպաստի Եվրոպա խողովակաշարային գազի մատակարարումների ավելացմանը՝ աջակցելով արտադրության և ենթակառուցվածքների, այդ թվում՝ գազային կոմպրեսորային կայանների ներդրումներին, այդպիսով նպաստելով մայրցամաքի էներգետիկ անվտանգությանը»,- ասվում է SOCAR-ի հայտարարության մեջ։

SEFE-ի գործադիր տնօրեն Էգբերտ Լեգեն էլ նշել է, որ այս երկարաժամկետ պայմանագիրը Գերմանիայի և Ադրբեջանի միջև ամուր հարաբերությունների հստակ օրինակ է։

SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆն իր հերթին ընդգծել է, որ այս համաձայնագիրը SOCAR-ի գործունեության ևս մեկ կարևոր փուլ է՝ ուղղված Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

«SEFE-ին հուսալի և մեծ ծավալի բնական գազ մատակարարելով՝ մենք ավելի ենք ամրապնդում Ադրբեջանի և Գերմանիայի միջև առկա գործընկերությունը՝ նպաստելով Եվրոպայի դիվերսիֆիկացման և կայուն զարգացման նպատակներին։SOCAR-ը կշարունակի ներդրումներ կատարել ենթակառուցվածքային և արտադրական նախագծերում՝ ապահովելով իր գործընկերների համար հուսալի և անխափան էներգամատակարարում»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի