Թրամփը Լոս Անջելես է ուղարկել 700 ծովային հետևակայինի ու Ազգային գվարդայի ևս 2000 զինծառայողի

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ դաշնային իշխանությունները որոշել են հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին կրկնապատկել Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի զորքերի թիվը՝ հասցնելով 4000-ի։ Այս մասին X սոցիալական ցանցում գրառմամբ հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, գրում է DW-ն։

Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի՝ Կալիֆորնիայի Քեմփ Փենդլթոն բազայից Լոս Անջելես կուղարկվի նաև 700 ծովային հետևակային։ Սպիտակ տան վարչակազմը որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցների և շենքերի դեմ սպառնալիքների աճով»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը, անկարգություններ հրահրելու համար մեղադրել է «պրոֆեսիոնալ խռովարարներին և անկարգությունների կազմակերպիչներին»։ Նա սպառնացել է Կալիֆորնիա ուղարկել անվտանգության ուժերի ավելի շատ ներկայացուցիչների, որոնք հաշվետու են դաշնային կենտրոնին, այլ ոչ թե տեղական իշխանություններին։ Truth Social սոցիալական ցանցում գրառմամբ էլ Թրամփը սպառնացել է բռնություն կիրառել այն ցուցարարների նկատմամբ, որոնք «անհարգալից վերաբերմունք» կցուցաբերեն իր ուղարկած զինվորների նկատմամբ։

Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ծովային հետևակայիններին օգտագործելու որոշումը որակել է «հակաամերիկյան»։ Նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե ներքին, ասել է Նյուսոմը։

«Նրանք չպետք է ուղարկվեն ամերիկյան հող՝ մեր սեփական քաղաքացիների դեմ պայքարելու և բռնապետ նախագահի խելահեղ ֆանտազիան իրականացնելու համար»,- նշել է Կալիֆորնիայի նահանգապետը։

Միաժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ Կալիֆորնիա նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը դատական ​​հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման վերաբերյալ։ Դատարան ներկայացված հայցում պնդվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։ Կալիֆորնիայի նահանգապետը պահանջում է չեղարկել Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել նահանգային իշխանություններին։

Նյուսոմը նշել է, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած անկարգություններից հետո Թրամփը միակողմանիորեն հրաման է արձակել Ազգային գվարդիան իր հրամանատարությանը փոխանցելու մասին՝ սպառնալիքների բացակայությամբ, որոնք կարող էին դա արդարացնել։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ստորագրված հրամանագիրը չի սահմանափակվում միայն Կալիֆորնիայով և թույլ կտա նմանատիպ գործողություններ իրականացնել ԱՄՆ ցանկացած նահանգում։

Բացի այդ, Թրամփը նաև հայտարարել է, որ կաջակցեր դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմի ձերբակալմանը:

«Գևինը սիրում է ուշադրություն, բայց կարծում եմ, որ դա հիանալի որոշում կլինի»,- ասել է Թրամփը:

Նյուսոմը մեկնաբանություններն անվանել է «քայլ դեպի ավտորիտարիզմ»: Հարցումները ցույց են տալիս Կալիֆորնիայի նահանգապետի վարկանիշի աճ, որը լայնորեն համարվում է դեմոկրատների նախագահի հնարավոր թեկնածու հաջորդ ընտրություններում:

Լոս Անջելեսում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 7-ին՝ քաղաքում անօրինական ներգաղթյալների դեմ ICE-ի կողմից իրականացված ռեյդերից հետո: Մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։ Միջոցառումների ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։ Բռնի ձերբակալությունները հանգեցրել են բողոքի ցույցերի, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների։

Թրամփը հայտարարել է, որ տեղական իշխանությունները, «ինչպես միշտ», չեն կարողանում կարգավորել իրավիճակը, և հրամայել է Կալիֆորնիա ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինծառայողի։ Ազգային գվարդիան նախկինում այստեղ տեղակայվել էր 2020 թվականին՝ անկարգություններին ի պատասխան, որը պայմանավորված էր ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի