Կալիֆորնիայի նահանգապետը դատի կտա Դոնալդ Թրամփին՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Ազգային գվարդիա տեղակայելու պատճառով

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Կալիֆորնիա նահանգը դատի կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Ազգային գվարդիա տեղակայելու պատճառով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։

«Նա (Թրամփը) հրդեհներ է բորբոքել և անօրինական կերպով գործել՝ Ազգային գվարդիան դաշնայնացնելով։ Նրա ստորագրած հրամանագիրը չի վերաբերում միայն Կալիֆորնիային։ Այն թույլ է տալիս նրան գնալ ցանկացած նահանգ և անել նույնը։ Մենք դատի ենք տալիս նրան»,- նշել է Նյուսոմը սոցիալական ցանցերում։

MSNBC-ի եթերում էլ նա ասել է, որ դատական ​​հայցը կվերաբերի նախագահի որոշմանը, որը նա կայացրել է առանց տարածաշրջանային իշխանությունների հետ համաձայնեցնելու: Նահանգապետի խոսքով՝ Թրամփի գործողությունները խախտում են երկրի Սահմանադրությունը և ստեղծում են «արհեստական ​​ճգնաժամ»:

Կալիֆորնիայում արդեն երեք օր է՝ զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում Սպիտակ տան ներգաղթային քաղաքականության դեմ։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ`ցույցերի ժամանակ առնվազն 56 մարդ է ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի