Լոս Անջելեսում ցույցերի ժամանակ առնվազն 56 մարդ է ձերբակալվել

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Լոս Անջելեսում ցույցերի ժամանակ առնվազն 56 մարդ է ձերբակալվել, հայտնել են տեղական իշխանությունները։ NBC NEWS-ի հաղորդմամբ՝ ոստիկանության կապիտան Ռաուլ Ջովելը նշել է, որ ձերբակալությունները հիմնված են եղել ոստիկանության կողմից անօրինական հավաքը ցրելու հրամանը չկատարելու հետ։

Ըստ նրա՝ ձերբակալվածներից մեկը, ենթադրաբար, «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ոստիկանի վրա, իսկ մյուսը մոտոցիկլետով մխրճվել է ոստիկանների շարքի մեջ՝ վիրավորելով մեկին։

Ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելն էլ նշել է, որ ոստիկաններն աջակցում և պաշտպանում են խոսքի ազատության իրավունքը, սակայն նա նաև զգուշացրել է բողոքի ակցիայի մասնակիցներին օրենքը խախտելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։

«Նրանք իրենց պատրաստում են հանցավոր ապագայի»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում կիրակի լարվածությունը սրվել է, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային գվարդիայի արտակարգ տեղակայման որոշման։ Նրանք փակել են գլխավոր մայրուղին, մեքենաներ հրկիզել, իրավապահներն իրենց հերթին ամբոխին զսպելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսարձակող նռնակներ են կիրառել։

Թրամփը հրամայել է Քալիֆորնիա տեղակայել Ազգային գվարդիայի 2000 զինծառայողի այն բանից հետո, երբ այնտեղ բողոքի ցույցեր էին սկսվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից իրականացված ռեյդերի դեմ։ Շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պաշտոնապես պահանջել է, որ Թրամփի վարչակազմը չեղյալ հայտարարի Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զորքեր «անօրինականորեն» տեղակայելու որոշումը։

«Մենք խնդիր չունեինք, մինչև Թրամփը չմիջամտեց։ Սա պետական ​​ինքնիշխանության լուրջ խախտում է՝ լարվածություն սրելով և ռեսուրսները շեղելով այնտեղից, որտեղ դրանք իրականում անհրաժեշտ են»,- ասել է նա։

Նյուսոմը Թրամփին նաև մեղադրել է «բռնություն հրահրելու», «զանգվածային քաոս ստեղծելու» և «քաղաքներ ռազմականացնելու» մեջ։

«Սրանք բռնապետի գործողություններ են, այլ ոչ թե նախագահի»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի