Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF-ն Ադրբեջանի վերաբերյալ լսում է անցկացրել

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին առցանց լսում է անցկացրել Ադրբեջանի վերաբերյալ։ Նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Երկրի կրոնի մասին օրենքները կրոնական համայնքների համար սահմանում են խիստ գրանցման պահանջներ՝ կրոնական գործունեությամբ օրինականորեն զբաղվելու համար։ Վերջին տարիներին, Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով շիա մահմեդականների, հավանաբար՝ կրոնի հիման վրա։

Բանտարկվածներից շատերն իրավապահ մարմիններին մեղադրել են ֆիզիկական բռնության և այլ տեսակի վատ վերաբերմունքի մեջ։

Լեռնային Ղարաբաղում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները զարգացնում են տարածաշրջանը և ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։ Ընդգծվում է, որ փետրվարին USCIRF-ը մեկնել է Ադրբեջան՝ երկրի կրոնական ազատության վիճակն ուսումնասիրելու և կրոնական համայնքների, մարդու իրավունքների պաշտպանների և կառավարության պաշտոնյաների հետ հանդիպելու համար։

2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության կոպիտ խախտումների համար։

Նշվում է, որ վկաները քննարկել են կրոնական ազատության վիճակն Ադրբեջանում։ Նրանք նաև առաջարկներ են արել ԱՄՆ կառավարությանը՝ աջակցելու կրոնական ազատությանն Ադրբեջանում։

Հավաքին բացման խոսքով են հանդես եկել Սթիվեն Շնեկը՝ USCIRF-ի նախագահը, Վիքի Հարցլերը՝ USCIRF հանձնակատարը։ Լսումներին մասնակցել են նաև Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Լ. Ալտշտադտը, Ֆելիքս Քորլին՝ խմբագիրը Forum 18 News Service-ի, Հուսիկ Ղուլյանը՝ Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող, Արզու Գեյբուլլան՝, անկախ լրագրող և  Free Voices Collective-ի համահիմնադիր։

Հիշեցնենք, որ 2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ը փաստել էր Արցախում Բաքվի հանցագործությունները և ԱՄՆ կառավարությանն առաջարկել՝ միջազգային դիտորդ ուղարկել տեղում փաստագրման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի